Ամենօրյա արխիվներ: 13.12.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սերմնաբուծության ոլորտին առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է սուպերէլիտային և էլիտային ցորենի սերմարտադրողների հետ` Հայաստանում սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրերի իրականացման ընթացքն ու առաջիկա խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը, «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Սարգսյանը, «Գյումրիի սելեկցիոն կայան»… Կարդալ ավելին »

Նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի բարձրաստիճան մեկնարկային հանդիպմանը

Դեկտեմբերի 13-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի բարձրաստիճան մեկնարկային հանդիպմանը: ԵՄ քառամյա այս ծրագրով նախատեսվում է տարածաշրջանի երկրներում բարելավել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը: Հանդիպման մեկնարկին մասնակիցներին ողջույնի խոսք են հղել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պիոտր Սվիտալսկին: ՀՀ բնապահպանության նախարարությունը… Կարդալ ավելին »

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման խնդիրներին նվիրված խորհրդակցություն Ջերմուկում

Դեկտեմբերի 12-ին Ջերմուկում տեղի է ունեցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որը հրավիրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ արտաքին… Կարդալ ավելին »

Նոր գործարան, նոր աշխատատեղեր Ջերմուկում

Դեկտեմբերի 12-ին Ջերմուկում տեղի է ունեցել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ նորակառույց գործարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը իր բացման խոսքում նշել է, որ բնական և հանքային շշալցված ջրերի արտադրության ոլորտը  Հայաստանի տնտեսության զարգացող ուղղություններից մեկն է։ Նա շեշտել է, որ երկրի տնտեսության համար… Կարդալ ավելին »

Մենք ենք, մեր մարզը. մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր` մայրաքաղաքում

Ս. թ. դեկտեմբերի 14-ին Երևանում կանցկացվի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագիրը, որին կմասնակցեն ՀՀ Շիրակի մարզի 18 ուսումնական հաստատությունների շուրջ 80 շնորհալի երեխաներ և պատանիներ: Ծրագրի շրջանակում` դեկտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում կբացվի մարզի պատանի ստեղծագործողների լավագույն նկարչական և դեկորատիվ կիրառական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրությանը կհաջորդի համերգ` շնորհալի երաժիշտ-կատարողների,… Կարդալ ավելին »

Տեղի կունենա «Հոդվածներ արվեստի մասին» գրքի շնորհանդեսը

Ս. թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա արվեստաբանության թեկնածու, դոցենտ Մերի Երզնկյանի «Հոդվածներ արվեստի մասին» գրքի շնորհանդեսը: Ժողովածուն նվիրված է հայկական կերպարվեստին, մասնավորապես` 20-րդ դարի 70-90-ական թվականների անվանի արվեստագետներին, երիտասարդ նկարիչներին, այդ տարիներին անցկացվող հանրապետական ցուցահանդեսներին: Հետևելով իր նախասիրություններին՝ հեղինակը ներկայացրել է նաև արտասահմանյան կերպարվեստի մի քանի վարպետների նվիրված հոդվածներ: Արվեստաբանության թեկնածու… Կարդալ ավելին »

«Համայնքի կողմից իրականաց­վող քաղաքաշինական ռազմավարություն պատմական քաղաքներում» ծրագրի շրջանակում ստորագրվել է համատեղ հայտարարություն

Ս. թ. դեկտեմբերի 7-8-ը Թբիլիսիում կայացել է «Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինա­կան ռազմավարություն պատմական քաղաքներում» (COMUS) ծրագրի պիլոտային քաղաքների քաղաքապետերի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովային պիլոտային քաղաքների քաղաքապետեր, փոխքաղաքապետեր, ինչպես նաև ծրագրի ազգային համակարգողներ, ղեկավարներ: Հայաստանում «COMUS» ծրագրի պիլոտային քաղաքներ են Գյումրին և Գորիսը: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էին «COMUS» ծրագրի ազգային համակարգող… Կարդալ ավելին »

Հալեպի ազատագրումը` ձեռք բերած մեծագույն հաղթանակ է. Արաբագետ

Երեկ երեկոյան հալեպահայ «Գանձասար» պարբերականը տարածեց, թե Հալեպն ազատագրված է, և ժողովուրդը ցնծում է: «Գոնե առնվազն մինչև օրվա վերջ ազատագրման գործողույունը կավարտվի, և Հալեպն ամբողջությամբ կազատագրվի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Հալեպի ազատագրումը և այնտեղ ձեռք բերած մեծագույն հաղթանակը, ըստ արաբագետի, սիրիական կառավարական ուժերի, նրանց հարող խմբավորումների և արտաքին դաշնակիցների կողմից մանրամասն… Կարդալ ավելին »

Հալեպն ազատագրված է

Սիրիական մի շարք ԶԼՄ-ներ՝ վկայակոչելով պետական պաշտոնական աղբյուրները, հաղորդել են, որ Հալեպ քաղաքն ամբողջությամբ ազատագրված է։ Ինչպես հայտնում է «Գանձասարը»-ը` ժողովուրդը ցնծությամբ է տոնում 5 տարի շարունակ պատերազմի հետևանքով ավերածությունների, սովի ու մահվան միջով անցած Հալեպի ազատագրումը: «Հալեպի և ողջ Սիրիայի համար այսօր պատմական օր է։Կեցցե՛ սիրիական բանակը և Հալեպի ժողովուրդը,-ասվում է հաղորդագրության մեջ։ Հալեպի… Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ն եւ Իրանը ԱԱԳ-ի շուրջ բանակցություններ սկսելու որոշում կընդունեն դեկտեմբերի 26-ին

Եվրասիական տնտեսական միությունը եւ Իրանը ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ սկսելու որոշում կընդունեն 2016 թվականի դեկտեմբերի 26-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ Թեհրանում ելույթ ունենալով ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում: Նովակը հիշեցրել Է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոյեմբերի 30-ի նիստում ԵԱՏՄ-ի անդամ բոլոր պետությունները հավանություն… Կարդալ ավելին »