Ամենօրյա արխիվներ: 12.12.2016

«Շմայս»-ն առաջարկում է, որ նոր զորակոչի ժամանակ բանակ զորակոչվեն նաև հարուստների երեխաները

Քննարկման ժամանակ պատգամավոր Առաքել Մովսիսյանը նախագծի վերաբերյալ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին հայտնեց իր մտահոգությունները և հավելեց, որ ինքը խիստ մտահոգված է ուսանողների որակյալ կրթությամբ: Պատգամավորի խոսքով՝ ուսանողները պետք է ունենան համապատասխան որակավորում բանակում իրենց գործը կյանքի կոչելու համար։ ԱԺ պաշտպանության Ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն այսօր խորհրդարանական լսումներ էր հրավիրել «Զինվորական ծառայություն… Կարդալ ավելին »

Թուրքիայի զինված ուժերից մինչև այժմ հեռացվել է շուրջ 22000 մարդ

Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև այժմ երկրի զինված ուժերի հեռացվել է շուրջ 22,085 մարդ, որից 16,409-ը ռազմական դպրոցների կուրսանտներն են: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Բուն ԶՈւ-ի անձնակազմից հեռացվածների թվաքանակը հասնում է 5676-ի: Ֆիքրի Ըշըքը հայտնել է նաև, որ հետաքնության արդյունքում զինված ուժերից… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Ստեփանավան-Կաթնաղբյուր, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:  Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ: Ըստ ստացված տեղեկատվության՝ Լարսի անցակետում… Կարդալ ավելին »

Թուրքիայի զինուժը 25 տանկ է ուղարկել անմիջապես Սիրիայի հետ սահման

Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի զինուժը երկրի հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառում տեղակայված ԶՈւ ցամաքային զորքերի 106-րդ հրետանային գնդի հրամանատարությունից 25 տանկ, զինվորական մեքենաներ և անձնակազմ է ուղարկել նույն նահանգի Օղուզելի և Քարքամըշ գավառների՝ անմիջապես Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Դեկտեմբերի 9-ին Թուրքիայի զինուժը նույն հրետանային գնդից ևս 20 տանկ և… Կարդալ ավելին »

Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ կուսակցության 118 անդամներ

Թուրքիայում ոստիկանները ձերբակալել են քրդերին հովանավորող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 118 անդամների: «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի ներքին զորքերը երկրի տարբեր շրջաններում գրոհել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակների վրա և ձերբակալել են 118 հոգու: Թուրքիայի խորհրդարանում երկրորդ խոշոր ընդդիմադիր կուսակցությունը համարվող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդների ձերբակալությունը կատարվել է այն պայմաններում, երբ ՔԲԿ-ին հարող մի թև իր… Կարդալ ավելին »

Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Իրանի հետ

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկը հանդես է եկել Իրանի հետ ռազմական հարաբերությունների ընդլայման առաջարկությամբ: Երկուշաբթի օրը «ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում ՌԴ ՊՆ հասարակական խորհրդի անդամ Իգոր Կորոչենկոն ասել է.«Նկատի առնելով վերջին երեք տարիների ընթացքում երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնման ձեռքբերումները, պետք է առավել քան երբևէ ընդլայնել ռազմական համագործակցությունները»: Կորոչենկոն նշել է, որ Իրանն ու Ռուսաստանը սերտ համագործակցություն ունեն… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ժամանել է Պաղեստին

Սիոնիստական ռեժիմին F-35 կործանիչների հանձնման միջոցառմանը մասնակցելու նպատակով Պաղեստին է ժամանել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը: Սիոնիստական ռեժիմի ռազմաօդային ուժերին երկու F-35 կործանիչների հանձնման միջոցառմանը մասնակցելուց բացի, Էշթոն Քարթերը հանդիպում է ունենալու նաև այդ ռեժիմի պաշտոնյաների հետ: Թել Ավիվում Էշթոն Քարթերին դիմավորել է Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը: Այս այցի ընթացքում մամլո ասուլիս է կայանալու ԱՄՆ-ի պաշտպանության… Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 16-ից Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի ավտոճանապարհին կգործարկի նոր տեղադրված արագաչափ սարք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 թ. դեկտեմբերի 16-ից գործարկվելու է «Մ-3 Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի վարչական տարածքով անցնող հատվածում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է… Կարդալ ավելին »

Հանդիպում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուների հետ

Դեկտեմբերի 11-ին Փարիզում տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, եվրոպական միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների հանդիպումը Հայ դատի գրասենյակների պատասխանատուների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։ Էդվարդ Նալբանդյանը Հայ դատի հանձնախմբերի ղեկավարներին ներկայացրեց Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ապրիլին Արցախի դեմ… Կարդալ ավելին »