Ամենօրյա արխիվներ: 09.12.2016

Մխիթարյանի գործողությունները Զարյայի դեմ խաղում (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է Լուգանսկի «Զարյային»: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 48-րդ րոպեին խփել է իր թիմի առաջին գոլը: Հայ ֆուտբոլիստը 85-րդ րոպեին փոխարինվել է: Այդ խաղում Մխիթարյանի գործողությունները՝ ստորև. Armsport

ԱՊՀ երկրների 11-րդ Երիտասարդական Դելփյան խաղերում հայաստանյան մասնակիցներն արժանացել են մրցանակների

2002 թվականից Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրներում կազմակերպվող Դելփյան խաղերին: 2016 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին խաղերն առաջին անգամ անցկացվեցին վիրտուալ ձևաչափով: Հայաստանը ներկայացել է 69 շնորհալի մասնակցով (27 անհատ, 2 պարային համույթ, 1 կրկեսային խումբ)` 12 անվանակարգերում (դաշնամուր, ջութակ, կերպարվեստ, ակադեմիական երգեցողություն, էստրադային երգեցողություն, ժողովրդական երգեցողություն, ազգային պար, ժամանակակից պար, հագուստի դիզայն, ազգային նվագարաններ, կրկես, փողային… Կարդալ ավելին »

Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստին

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստին: Այս նստաշրջանում հաստատվելու է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ: Արդարադատության նախարարը, ներկայացնելով հիմնական նորամուծությունները, նշել է, որ նախագծով լրացվել է գործող օրենքի բացը և  սահմանվել են Պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունները: Նախագծով ամրագրվել է… Կարդալ ավելին »

Բուժքույրերի գիտաժողով Տավուշի մարզում

«Հայաստանի բուժքույրերի միավորում», «Հայաստանի լյարդաբանների ասոցացիա» հասարակական կազմակերպությունների և ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի նախաձեռնությամբ ու ՀՀ Տավուշի մարզպետարանի աջակցությամբ կայացել է մարզի բուժքույրերի առաջին գիտաժողովը: «Հայաստանի բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ Գեղանուշ Ստեփանյանն իր ելույթում նշել է, որ աշխարհում առողջապահությունը զարգանում է մեծ արագությամբ, ինչը պահանջում է մասնագիտական ունակությունների… Կարդալ ավելին »

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունն ամփոփել է 2016թ ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները

Դեկտեմբերի 9-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը ամփոփել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից 2016թ ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ գործակալության պետի՝ հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում 01.12.2016թ.-ի դրությամբ հաշվառված է 204.770հաշմանդամ, որոնցից 8.147-ը հաշմանդամ երեխա:   I խումբ` 10.174 (5,0%), որից 4.358 կին, II խումբ` 78.231 (38,2%), որից 35.734… Կարդալ ավելին »

Լիանա Վարդանյանը կրկին որոշել է չբողոքել

— Ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք վերականգնել ներկայացումը: — Նախ ասեմ, որ ինձ համար այս ներկայացումը երբեք չի էլ փակվել, ուստի սա իմ կարծիքով վերականգնում չէ, այլ վերադարձ է: Ես անընդհատ հերոսուհուն իմ մեջ եմ պահում և ինձ հետ միասին նա էլ է հասունանում, կատարելագործվում, խոսելու ցանկությամբ լցվում: Եվ պարբերաբար հասունանում է նաև այն պահը, երբ… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԻ ՇԱՐՔ ԶՈՐԱՄԱՍԵՐ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 9-ին, ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արցախի հարավային և հարավ-արևելյան մի շարք զորամասեր: Պաշտպանական դիրքերից մեկում նախագահներն ունկնդրել են հրամանատարի զեկույցը,… Կարդալ ավելին »

Պետությունն աջակցելու է արդյունք ապահովող գիտական ինստիտուտներին. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել գիտական կազմակերպությունների ղեկավարներին, քննարկել գիտության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Վարչապետն առաջարկել է հանդիպումը կառուցել հետևյալ թեզի և գաղափարի շուրջ՝ ինչպե՞ս անել, որպեսզի գիտնականները լավ ապրեն: «Այսպես շարունակելով՝ մենք լավ չենք ապրելու: Հատուկ ուզում եմ այս թեման ընդգծել, որպեսզի խոսենք, թե ինչպե՞ս ենք… Կարդալ ավելին »