Ամենօրյա արխիվներ: 07.12.2016

Դոնալդ Թրամփը Time ամսագրի վարկածով տարվա մարդ է ճանաչվել

Ամերիկյան Time ամսագիրը երկրի 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին տարվա մարդ է ճանաչել: Ամսագիրը Դոնալդ Թրամփին «Ամերիկայի մասնատված նահանգների նորընտիր նախագահ» է անվանել: Գրում է Gazeta.ru.-ն: Սակայն ամսագրի խմբագրությունը չի կարողացել կողմնորոշվել, թե արդյոք նրա գործունեությունն ավելի շատ դրական, թե բացասական ազդեցություն է ունեցել աշխարհում: Ամսագրի վարկանիշով «Տարվա մարդ» կոչման հավանական թեկնածուներից էին նաև Հիլարի… Կարդալ ավելին »

Փայլանը Թուրքիայի փոխվարչապետից բացատրություն է պահանջել «գյավուր» բառի համար

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ ուղղված Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի հայտարարությանը, որտեղ նա կիրառել է «գյավուր» բառը, փոխանցում է Ermenihaber–ը: Փայլանը մեջլիսին ներկայացրած հարցապնդմամբ Քուրթուլմիշից պահանջել է պատասխանել հետևյալ հարցերին. 1.  Անհավատ նշանակող, իսկ մի շարք ասացվածքներում և բառակապակցություններում ստորացնող, նվաստացնող և վատաբանող իմաստներով կիրառվող «գյավուր»… Կարդալ ավելին »

Էրդողանի փեսայի նավթային կասկածելի բիզնեսը. Wikileaks

Wikileaks-ի վերջին բացահայտումները կարող են ծայրահեղ տհաճ լինել Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի համար, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: Այս մասին գրում է Die Presse թերթը։ RedHack թուրք հաքերների խումբը Wikileaks-ին է փոխանցել ավելի քան 50 հազար էլեկտրոնային նամակ։ Ինտերնետ-նամակագրության մեծ մասն անվնաս է և վերաբերում է բնակարաններ փնտրելուն, թերթի հոդվածներին։ Որոշ… Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիայում Թրամփին քննադատող լրագրողին արգելել են գրել

Սաուդյան Արաբիան Թրամփին քննադատող լրագրողին արգելել են գրել: Վերջինս Թրամփին մեղադրել էր Իրանի նկատմամբ հակասական դիրքորոշում որդեգրելու մեջ: Ռիադը հայտարարել է, որ Ալ-Հայաթ օրաթերթի սյունակագիր՝ ժուռնալիստ և Ալ-Արաբ լրատվական կայքի ղեկավար Ջեմալ Խաշողջիին արգելել են հրապարակել իր նյութերը և մասնակցել համաժողովներին: Ջեմալ Խաշողջին վերջերս «Վաշինգտոն» հետազոտական կենտրոնում ունեցած ելույթում խիստ քննադատել էր Դոնալդ Թրամփին: Նա… Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարը` ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի փորձագետների թիմը նախանշել են համագործակցության ուղղությունները

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի փորձագետների համատեղ թիմին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ քննարկվել է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների… Կարդալ ավելին »

Հայաստանը կշարունակի հանձնառությունը Աֆղանստանում անվտանգության հաստատման ուղղությամբ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 7-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ելույթ… Կարդալ ավելին »

ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՀԿ վեհաժողովին

«Աշխատենք միասին ավելի լավ առողջապահության և բարեկեցության համար». այս խորագիրն է կրում Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեկտեմբերի 7֊8-ին Փարիզում ընթացող վեհաժողովը։   Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: Միջազգային, միջգերատեսչական և ոլորտային քննարկումների արդյունքում երկրները պետք է ընդունեն «Համագործակցություն հանուն երիտասարդ և ապագա սերունդների առողջության ու բարեկեցության»  հռչակագիրը: Դրանում կընդգծվի առողջապահության կարևորագույն դերը սերունդների և… Կարդալ ավելին »

Հայաստանը կարող է դառնալ Կովկասի սիլիկոնային հովիտ. Ադամ Շիֆ

Հայաստանը Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է, և մենք շահագրգռված ենք տեսնելու Հայաստանը տնտեսապես զարգացած. Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը: Հայաստանի տնտեսության զարգացման համար կոնգրեսականը առանձնացնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որն ըստ Ադամ Շիֆի մեծ հեռանկարներ ունի Հայաստանում:  «Ես կարծում եմ, որ Հայաստանը շնորհիվ իր մտավոր ազգային ներուժի… Կարդալ ավելին »

28 տարի անց

Սպիտակի ահեղ երկրաշարժն ուղիղ 28 տարի առաջ խախտեց Հայաստան աշխարհի անդորրը: 1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր… Կարդալ ավելին »

ՀՅԴ սփյուռքի կառույցները վճռել են այլևս չաջակցել Հայաստանի ՀՅԴ-ին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյանի վերադարձը կարող է փոփոխություններ մտցնել ՀՅԴ-ի ծրագրերում։ Չի բացառվում, որ Դաշնակցությունը ևս մաս կազմի իշխանական դաշինքին, որը չի կրելու ՀՀԿ անունը։ Դաշնակցությունը վճռել է ընտրություններից հետո ևս մաս կազմել Սերժ Սարգսյանի օգոստոսմեկյան ելույթում հնչած «ազգային համերաշխության» կառավարությանը, ուստի կուսակցությունում ոչ մի խնդիր չեն տեսնում իշխանական դաշինքով մասնակցության մեջ։ Կուսակցության մյուս դժվարությունը… Կարդալ ավելին »