Ամենօրյա արխիվներ: 04.12.2016

Ողբերգական վրաերթ Երևանում. Փարաքարի «գայի պոստի» մոտ 45-ամյա վարորդը խմած վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ ՃՈ անշարժ պահակակետի (Փարաքարի «գայի պոստ»-ի) մոտ, 45-ամյա Ռուբեն Ափինյանը իր վարած Nissan March մակնիշի 91 RT 999 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Տիգրան Խաչատրյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ… Կարդալ ավելին »

Նոյեմբեր ամսին կալանավորվել են տասնյակ պաղեստինցի կանայք ու երեխաներ

Սիոնիստ զորայիններ նոյեմբերի ամսին պաղեստինյան տարբեր տարածքներում կալանավորել են 120 երեխաների և 11 կանանց: Համաձայն Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման, պաղեստինցիների իրավապաշտպան կազմակերպությունները համատեղ զեկույցում հայտարարել են, որ անցած ամիս ձերբակալված 527 պաղեստինցիների խոշոր մասը կալանավորվել են Երուսաղեմ քաղաքում: Այս զեկույցի համաձայն, նոյեմբեր ամսին ձերբակալվել են Երուսաղեմի 163 բնակիչներ, այդ թվում` 74 երեխաներ: Զեկույցը հավելել է,… Կարդալ ավելին »

Եմենի դեմ Արաբիայի հարձակումները շարունակվում են

Եմենի տարբեր նահանգների դեմ սաուդյան ռազմական ինքնաթիռների հարձակումները շարունակվում են: Եմենի տարբեր նահանգների դեմ սաուդյան ռազմական ինքնաթիռների հարձակումները շարունակվում են: «Ֆարս» լրատվական գործակալությունը հղում կատարելով «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը հաղորդել է, որ բացի Սանըա նահանգի հարավի դեմ իրականացված հարձակումներց, սաուդյան ռազմական ինքնաթիռները 13 անգամ ռմբակոծել են այդ նահանգի մերձակայքում գտնվող Սանհան քաղաքը: Եմենի պաշտպանության նախարարության տեղյակ… Կարդալ ավելին »

Դանիան հետ է կանչում թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայում գտնվող իր կործանիչները

Դանիան հետ է կանչում թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում գտնվող իր կործանիչները, որոնք ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կազմում Թուրքիայի տարածքից թռիչքներ էին իրականացնում Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունների շրջանակներում: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը` հղում անելով դանիական TV2 հեռուստաալիքին: Աղբյուրը նշում է, որ դա Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսոնի և պաշտպանության… Կարդալ ավելին »

Արևմուտքի դոմինանտության դարաշրջանն ավարտվել է. Washington Post

Սառը պատերազմի ավարտից հետո սկսվել էր Արևմուտքի դոմինանտության և լիբերալ-դեմոկրատական գաղափարների դարաշրջանը, սակայն այդ ժամանակները անցյալում են: Համաշխարհային հարթակ է վերադարձել Ռուսաստանը, գրում է The Washington Post-ը: Ամերիկյան պարբերականը գրում է, որ պետք չէ շատ հեռու գնալ, բավարար է միայն Հալեպին նայել, որպեսզի տեսնել, թե ինչպես է ԱՄՆ-ն զիջում իր դիրքերը: «Ոչինչ այդքան չի խորհրդանշում… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում հրդեհի հետևանքով զոհվել է 40 մարդ

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Օքլանդ քաղաքում հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ: Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի իշխանությունները կիրակի օրը հայտարարել են, որ Օքլանդում բռնկված հրդեհի հետևանքով անհայտացել են տասնյակ մարդիկ, որոնց գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են: Հաղորդման համաձայն, Օքլանդի հրշեջները կրակը մարելու համար աշխատել են երկար ժամեր, սակայն  ծուխի հետևանքով քաղաքի… Կարդալ ավելին »

Կիպրոսում համաձայնություն է կայացել միասնության բանակցությունների վերսկսման շուրջ

Կիպրոսի թուրքաբնակ ու հունաբնակ մասերի ղեկավարները համաձայնել են վերսկսել կղզու երկու բաժինների միասնության բանակցությունները: «World Bolton» գործակալության կայքի համաձայն, ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող բուֆերային գոտում և կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը, կողմերը համաձայնել են հունվարի 9-ին հանդիպել Ժնևում ՝ ընդհանուր հայտարարի գալու համար: Շվեյցարիայում Կիպրոսի երկու մասերի բանակցությունների ձախողումից հետո, սա կղզու ղեկավարների առաջին դեմ… Կարդալ ավելին »

Լավրովն ու Քերին Հռոմում քննարկել են սիրիական հակամարտությունը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հռոմում Միջերկրածովյան խնդրով միջազգային համաժողովի շրջանակում քննարկել են սիրիական հակամարտությունը, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։  «Սերգեյ Լավրովը կրկին նշել է, որ առանցքային պայման է հանդիսանում վճռորոշ պայքարը ահաբեկչական խմբավորումների դեմ, հաստատել հանձնառությունը քաղաքական կարգավորման սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը շարունակելու է Իրաքում ռազմական ներկայությունը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը տեղեկացրել է. որ այդ երկիրը շարունակելու է Իրաքում իր ռազմական ներկայությունը: Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, Էշթոն Քարթերը շաբաթ օրն ասել է, որ նույնիսկ Իրաքի Մոսուլում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ոչնչացման գործողությունն ավարտվելուց հետո ԱՄՆ-ն չպիտի վերջ տա այդ երկրում իր ռազմական ներկայությանը: Նա ընդգծել է ազատագրված տարածքների մաքրագործման անհրաժեշտությունն ասելով, որ ԱՄՆ-ն… Կարդալ ավելին »

Էրդողանը առաջարկել է Պուտինին առևտուրը ազգային արժույթով կատարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան առաջարկել է Մոսկվային առևտրական հարաբերություններում կիրառել երկու երկրների  ազգային արժույթը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»: «Ես առաջարկեցի Պուտինին հետևյալը` եկեք կատարենք մեր առևտուրը տեղական արժույթով: Իմ գնածի համար ես կվճարեմ ռուբլով, իսկ դուք ինձանից գնածի համար կվճարեք թուրքական լիրայով», — ասել է Էրդողանը: Նա ավելացրել… Կարդալ ավելին »