Ամենօրյա արխիվներ: 03.12.2016

Խոշոր ավտովթար Երևանում. ԱԱԾ շենքի մոտ ճակատ ճակատի բախվել են Niva-ն ու Nissan-ը. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:45-ի սահմաններում Խանջյան, Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում` ԱԱԾ-ի շենքի մոտ, բախվել են Nissan մակնիշի 31 VD 003 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 602 LL 11 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի… Կարդալ ավելին »

Կայացել է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը Դուշանբեում

ՀԱՊԿ-ի անդամ երկրները կարևորել են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կայունության պահպանման գործում այդ կառույցի դերը: Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ-ի անդամ երկրները հայտարարել են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարևոր դեր ունի ծայրահեղականության, թմրաբիզնեսի և միջազգային ահաբեկչության սպառնալիքների դիմագրավման գործում: ՀԱՊԿ-ի փորձագետները քննարկել են արդիական սպառնալիքների դիմագրավման համար կազմակերպության անդամների միասնական հնարավորություններից օգտվելու անհրաժեշտությունը: Դուշանբեում կայացած գագաթնաժողովում կարևորվել է… Կարդալ ավելին »

Հայաստանի և Ռուսաստանի միավորված զորախումբը կգլխավորի հայ սպա

Հայաստանի և Ռուսաստանի միավորված զորախումբը նոր ռազմական միավորում չէ, այլ արդեն գործողի ստորաբաժին: Ռազմական դրության ժամանակ նրան կմիանան Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսը: Այս մասին Sputnik Армения-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով օրերս Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների ստորագրած համաձայնագիրը: Հայաստանի և Ռուսաստանի միավորված զորախումբը կգլխավորի հայ սպա: Խաղաղ ժամանակ… Կարդալ ավելին »

Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայում կմասնակցի ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի համաժողովներին

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 5-ին կայցելի Վիեննա՝ մասնակցելու Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, նախատեսված է ԱԳ նախարարի մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի և գործընկեր պետությունների` Աֆղանստանին նվիրված նախարարական հանդիպմանը։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Բաց… Կարդալ ավելին »

ՄԱԿ-ն ընդունել է «Ավազափոշիների դեմ պայքարի» մասին Իրանի առաջարկած բանաձևը

«Ավազափոշիների դեմ պայքարի» ԻԻՀ առաջարկած բանաձևը երկուս ու կես ամիս տևած բանակցությունների արդյունքում միաձայն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երկրորդ կոմիտեում: Համաձայն ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման,   բանաձևը որպես հիմնահարց ներկայացնում է ավազափոշիների խնդիրը  և ընդգծում է, որ վերջին տարիների ընթացքում ավազափոշիները հասարակական, տնտեսական, առողջապահական ու բնապահպանական լուրջ վնասներ են պատճառել այն երկրներում, որտեղ… Կարդալ ավելին »

Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի հերթական շրջայցը Ասիայի արևելք

ԻԻՀ ԱԳ նախարարի գլխավորած քաղաքա-տնտեսական պատվիրակությունը շաբաթ օրը մեկնել է Հնդկաստան : Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու նրան ընկերակցող պատվիրակությունն այս ուղևորության ընթացքում կայցելեն Հնդկաստան, Չինաստան և Ճապոնիա: Իրանի ԱԳ նախարարը Հնդկաստանում կմասնակցի Փենջաբ նահանգում գումարվելիք «Ասիայի սրտում» նստաշրջանին, որը 2011 թվականից ի վեր գումարվում է Աֆղանստանի զարգացման ու անվտանգության… Կարդալ ավելին »

Իրանի, Հայաստանի ու Ռուսաստանի գրականությանը նվիրված երեկո՝ Մոսկվայում

Մոկսվայում կանցկացվի Իրանի, Հայաստանի ու Ռուսաստանի պոեզիային ու երաժշտությանը նվիրված առաջին երեկոն: Երեկոյին կմասնակցեն գրողներ ու երաժիշտներ երեք երկրներից, ինչպես նաև հյուրեր` Տաջիկստանից ու Պակիստանից : ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կիրակի գիշեր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Գայդարով»-ի մշակույթի տանը կազմակերպվելիք  երեկոյի ընթացքում իրենց վերջին ստեղծագործությունների ընթերցմամբ ու կատարմամբ ելույթ կունենան Իրանի, Հայաստանի ու Ռուսաստանի բանաստեղծներն ու երաժիշտները:… Կարդալ ավելին »

Իրանի ԱԳ նախարար. Շրջափակումների երկարաձգումը վկայում է, որ ԱՄՆ-ն հեղինակազրկվել է

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների երկարաձգումը միջազգային հանրության տեսակետից ԱՄՆ-ի կառավարության հեղինակազրկման ապացույցն է»: Շաբաթ օրը, Հնդկաստանի մայրաքաղաք Նոր Դելիում լրագրողների հետ ճեպազրույցում Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է. «ԱՄՆ-ն Համատեղ ակտի ծրագրով ստանձնած պարտավորություններին հակառակ է շարժվում»: « ԱՄՆ-ի Կոնգրեսի հակաիրանական որոշումը նույնիսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ստորագրվելու դեպքում չի կարող գործադրման հանձնվել»,-հայտարարել… Կարդալ ավելին »

Իրանի և Հնդկաստանի առևտրական հարաբերությունները բազմաբնույթ են

Անդրադառնալով Իրանի և Հնդկաստանի առևտրա-տնտեսական պոտենցիալներին՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարն ասել է.-«Երկու երկրների միջև առկա առևտրական կապերը բավականին բազմաբնույթ են»: Շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին Նոր Դելիում իրանցի և հնդիկ առևտրականների համաժողովում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը՝ նշելով.-«Որպես էներգիայի մեծ արտադրող ու սպառող Իրանի և Հնդկաստանի տնտեսությունները լրացնում են միմյանց»: Նախարար Զարիֆի խոսքերով՝ Հնդկաստանը պետք է հող… Կարդալ ավելին »

Ռոհանին կարևորել է Համատեղ ակտի ծրագրի պահպանման անհրաժետությունը

Դեկտեմբերի 3-ին Թեհրանում ՌԴ նախագահի Միջին Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լավրենտիևի հետ հանդիպմանը Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանը շարունակում է հավատարիմ մնալ Համատեղ ակտի ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորություներին և ՎԵցնյակի անդամ երկրները նույնպես Համատեղ ակտի ծրագրի ձեռքբերումների պահպանման համար պիտի ջանքեր գործադրեն և կատարեն իրենց պարտավորությունները: Ահաբեկչության դեմ պայքարում կարևորելով Իրանի և ՌԴ համագործակցության… Կարդալ ավելին »