Ամենօրյա արխիվներ: 02.12.2016

Հունաստանի ՊՆ-ն Էրդողանին սպառնացել է վերադառնալ Սևրի պայմանագրին

Թուրքիայի նախագահ Էրդողանի` «մեզ Սևրի պայմանագիր ցույց տալով՝ Լոզանի պայմանագիր պարտադրեցին» խոսքերի պատասխանը չի ուշացել Հունաստանից: Ըստ Siyasihaber3-ի՝ Հունաստանի պաշտպանության նախարար, «Անկախ հույներ» կուսակցության նախագահ Փանոս Քամենոսը պատասխանել է Էրդողանին՝ իր խոսքը սկսելով հետևյալ կերպ. «Միջազգային համաձայնագրերը քննադատելու համարձակություն ցուցաբերողներին ցանկանում եմ մեսիջ հղել»: Նա նշել է, որ Թուրքիան պարբերաբար իր հայտարարություններով փորձում է մթնոլորտը… Կարդալ ավելին »

Թուրքիայում քրդերի հետ բախումներում սպանվել է 3 թուրք զինծառայող

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները փորձել են ներթափանցել Թուրքիայի հարավային Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում տեղակայված 2-րդ սահմանապահ բրիգադի ռազմաբազաններից մեկը: Բապումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, ևս 6-ը՝ վիրավորվել: Միևնույն ժամանակ Թուրքիայի զինուժը՝ օդուժի աջակցությամբ այդ շրջաններում գործողություններ է սկսել PKK-ի զինյալների դեմ: Այս մասինհայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: Թուրքական պետական… Կարդալ ավելին »

Ո՛չ երեկ, ո՛չ էլ նախորդ օրերին Արցախում արտառոց լարում չի եղել. Արծրուն Հովհաննիսյան

Դեկտեմբերի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել, իբր այդ օրն Արցախում «մարտեր են»: Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Razm.info-ին հայտնեց, որ նշվածն ապատեղեկատվություն է: Արծրուն Հովհաննիսյանը մասնավորապես մեզ հետ զրույցում նշեց. «Ո՛չ երեկ, ո՛չ էլ նախօրդ օրերին արտառոց լարում, և մարտական գործողություն, ինչպես ներկայացված էր, չի եղել: Դա ապատեղեկատվություն էր:… Կարդալ ավելին »

Սիրիական բանակը Դամասկոսի մոտ մի քանի բնակավայր է ազատագրել

Սիրիայի կառավարական բանակն ազատագրել է երկրի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկը՝ Հանշ աշ-Շիհ քաղաքը, որը 2012 թ. գտնվում էր շարք ահաբեկչական խմբավորումների վերահսկողությոան տակ:  Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նշված քաղաքի հետ ազատագրվել են նաև Դամասկոսից շուրջ 15 կմ հեռավորության վրա տեղակայված 13 այլ բնակավայրեր, որոնք ևս 2012 թ. գտնվում էին «Ջեբհաթ Ֆաթհ… Կարդալ ավելին »

ՊԲ. Այս պահին իրավիճակն առաջնագծում հանգիստ է

Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է ականանետներով: Դեկտեմբերի 2-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է, հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը: Առավել ինտենսիվ կրակոցներ եղել են առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 10 արկ, որից 9-ը 60 և 82… Կարդալ ավելին »

Արևելյան Հալեպի գրավումը կտրուկ կփոխի ուժային բալանսը հօգուտ Ասադի. Հայկ Քոչարյան

Թուրքիայի զինուժը արդեն շուրջ 100 օր է, ինչ Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, ինչպես նաև Սիրիայի քրդական ուժերի դեմ և շարժվում է դեպի Հալեպից հյուսիս ընկած Ալ-Բաբ բնակավայր: Միաժամանակ Սիրիայի կառավարական բանակը հաջողություններ է գրանցում Հալեպի արևելյան հատվածներում: Թեմայի և դեպքերի հնարավոր զարգացումների մասին Razm.info-ն զրուցել է արաբագետ-իսլամագետ Հայկ Քոչարյանի… Կարդալ ավելին »

Վարչապետ. «ՓՄՁ զարգացման խորհրդում պետք է ներգրավված լինեն ոլորտը ներկայացնող բոլոր շերտերը»

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Մինչ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը վարչապետին զեկուցվել է ՓՄՁ զարգացման խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Մասնավորապես, ներկայացվել են պետական գնումների շրջանակում ՀՀ-ում արտադրված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգի սահմանման, Քրեական և Հարկային… Կարդալ ավելին »

Հավանության է արժանացել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրության նախագծին: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նշել է, որ ռազմավարության նպատակն է պետության աջակցությամբ գիտատեխնիկական և արտադրատեխնոլոգիական ներուժի վերածումը… Կարդալ ավելին »

Քննարկվել են միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները և շնորհակալություն հայտնել համագործակցության համար: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը շահագրգռված է բարձրացնել դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների արդյունավետությունը և ցանկանում է քննարկում ծավալել 3 հիմնական հարցի շուրջ: «Առաջին-Մենք նախաձեռնել ենք Ծրագրերի իրականացման գրասենյակները՝ ԾԻԳ-երն օպտիմալացնելու գործընթաց: Մենք արդեն… Կարդալ ավելին »

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԱՄՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՄԱՅՔ ՓԵՆՍԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. դեկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր Նախագահ Թրամփին և նրա թիմին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան… Կարդալ ավելին »