Հայաստանը կարող է դառնալ Կովկասի սիլիկոնային հովիտ. Ադամ Շիֆ

By | 07.12.2016

Հայաստանը Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է, և մենք շահագրգռված ենք տեսնելու Հայաստանը տնտեսապես զարգացած. Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը:

Հայաստանի տնտեսության զարգացման համար կոնգրեսականը առանձնացնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որն ըստ Ադամ Շիֆի մեծ հեռանկարներ ունի Հայաստանում:

 «Ես կարծում եմ, որ Հայաստանը շնորհիվ իր մտավոր ազգային ներուժի կարող է դառնալ Կովկասի սիլիկոնային հովիտ: … Դա հնարավոր չէ հեշտությամբ շրջափակել, քանի որ խոսքը գնում է մտավոր սեփականության և հեռահաղորդակցության մասին: Ուստի ես կցանկանամ, որ ԱՄՆ-ը ավելի կրեատիվ աշխատի Հայաստանի հետ այս ուղղությամբ՝ Հայաստանի տնտեսության այս հատվածը զարգացնելու համար»։

Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր արտաքին խոչընդոտներից է Թուրքիայի շրջափակումն ու Ադրբեջանի հետ կապված խնդիրները. ասում է կոնգրեսական Շիֆը: Նա կոչ է անում ԱՄՆ-ի դիվանագետներին ավելի կտրուկ ու առարկայական արձագանքել Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումներին:

ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունը կոնգրեսական Շիֆը կապում է նաև ամերիկահայ մեծ համայնքի առկայության հետ, որն, ինչպես նա ասում է, ակտիվ դեր ունի Հայաստանի կյանքում, հատկապես երկրում օրենքի գերակայության հաստատման խնդրում:

 «Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր են նաև, քանի որ մենք ունենք մեծ հայկական համայնք, որը չափազանց ազդեցիկ է Հայաստանում և փորձում է զարգացնել այնտեղ օրենքի գերակայությունը: Իմ ընտրատարածքում ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր պատրաստ են ներդրումներ անել Հայաստանում, սակայն մեր մտահոգությունն այն է, թե արդյոք այդ ներդրումները կպաշտպանվեն օրենքի ուժով»:

Սակայն կոնգրեսականը ունի մտահոգություններ՝ Հայաստանին և ամերիկահայ համայնքին վերաբերվող հարցերի շուրջ գալիք ամերիկյան վարչակազմի հետագա դիրքորոշման վերաբերյալ, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ինչպես ասում է Շիֆը, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա թիմի որոշ անդամներ սերտ գործնական կապեր ունեն Թուրքիայի հետ, որը բացասաբար կարող է անդրադառնալ ԱՄՆ-ում հայկական օրակարգի վրա:

 «Ես խորապես մտահոգված եմ նորընտիր նախագահի և իր թիմի անդամների, մասնավորապես ազգային անվտանգության խորհդական Ֆլինի Թուրքիայի հետ ունեցած կապերի կապակցությամբ: Նախագահը ունի տնտեսական հետաքրքրություններ Թուրքիայում և Ադրբեջանում, որը տեսանելի է Թուրքիայի մասին իրենց արած հայտարարություններում»:

Կոնգրեսականի կարծիքով Թուրքիայի նկատմամբ առկա հետաքրքրությունը հատկապես դրսևորվեց Ֆաթուլահ Գյուլենի հետ կապված հարցում, երբ առանց լուրջ հիմնավորումների Թրամփի թիմի որոշ անդամներ կոչ էին անում ԱՄՆ-ին հանձնել Գյուլենին Թուրքիային:

Հարցազրույցի ընթացքում կոնգրեսական Շիֆը անդրադառձավ նաև սիրիական ճգնաժամին ու քննադատության ենթարկեց Ռուսաստանի դերակատարությունն այս հակամարտությունում, որը ուժեղացնում է Բաշար Ասադի դիրքերն ու համուզում նրան, որ այս հակամարտությունը հնարավոր է լուծել ռազմական ճանապարհով:

«Սիրիական ճգնաժամը խոշոր մարդասիրական ճգնաժամ է, որի արդյունքում ունենք Երկրորդ աշխարհամարտից ի վեր շատ ավելի փախստականներ՝ մնացած հակամարտությունների հետ համեմատած: Կարծում եմ ամբողջ աշխարհի ջանքերը պետք է միտված լինեն այս հակամարտության դադարեցմանը: Ցավոք սրտի, Ռուսաստանն այս հակամարտությունում ունի բացասական դեր: Նրա գործողությունները հակամարտությունը երկարացնում են: Ռուսաստանը ասել էր, որ միանում է ԴԱԵՇ-ի դեմ պայքարի, սակայն իրականում ակնհայտ է, որ իր հիմնական թիրախն է Սիրիայի չափավոր ընդդիմությունը»:

Նա դրական գնահատեց Հայաստանի ներդրումը Սիրիայից փախստականներին ընդունելու և նրանց քաղաքացիություն շնորհելու հարցում՝ ընդգծելով միջազգային կառույցների կողմից օգնության տրամադրման անհրաժեշտությունը:

 «Ես անում եմ ամեն ինչ, որ Հայաստանը ստանա օժանդակություն ՄԱԿ-ի կառույցներից և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունից՝ փախստականներին օգնելու համար»:

Նա նաև կարևորեց Սիրիայում և Իրաքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցը, որոնց թվում են այս երկրներում դարեր ի վեր ապրող հայկական համայնքները:

zham.am

adam-450

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

«Համոզված եմ, որ սա անձնական հաշվերհարդարի մի մասն է».Նարե Գրիգորյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով