Իրանի օդուժը 12 անգամ զգուշացրել է ամերիկյան ինքնաթիռներին

Իրանի բանակաի օդային պաշտպանության ուժերի շտաբի խոսնակն ասել է, որ վերջին երեք օրերի ընթացքում զորավարժության տարածքում ԱՄՆ-ի ծովուժին պատկանող ինքնաթռներին ու դրոններին 12 անգամ զգուշացրել են չմոտենալ տարածքին:

«Թասնիմ» լրատվական ծառայության հաղորդման համաձայն, «Վելայաթի երկնքի պաշտպաններ 7» զորավարժության շտաբի խոսնակ, պահակազորային գնդապետ Աբբաս Ֆարաջփուրն ասել է, որ արտասահմանյան երկրները փորձում են լրտեսական ինքնաթիռների և ԱԹՍ-ի միջոցով տեղեկություններ հավաքել Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժության վերաբերյալ:

Դեկտեմբերի 26-ին Իրանի հարավային և հարավ-արևմտյան շրջանում մեկնարկել է ԻԻՀ բանակի և Իսլամական հեղափոխության պահակազորի «Վելայաթի երկնքի պաշտպաններ 7» հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ  զորավարժությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով