Ամենօրյա արխիվներ: 29.11.2016

Վարչապետն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Վարչապետ Կարապետյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը, նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու և առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ: Գիորգի Սագանելիձեն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների… Կարդալ ավելին »

Գերատեսչությունների ղեկավարների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Նշելով, որ հաշվետվություններում հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել, Կարեն Կարապետյանը հավելել է. «Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք… Կարդալ ավելին »

Բեսլանի ավտովթարից տուժած մեր վերջին հայրենակցին տեղափոխվել է Հայաստան

Հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած մեր համաքաղաքացին երեկ տեղափոխվել է Հայաստան։ Բազմակի վնասվածքներ ստացած Լոռու մարզի 26-ամյա բնակչի վիճակը գտնահատվել էր ծանր։ Երիտասարդն անհրաժեշտ բժշկական օգնություն ստացել էր նախ Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական, ապա Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում։ Մի քանի վիրահատության ենթարկվելուց հետո նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:… Կարդալ ավելին »

Անվավեր է ճանաչվել

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և «Շերինգ-Պլաու Սենտրալ Իստ ԱԳ» Շվեյցարիա ընկերության լիազոր ներկայացուցչի գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում` 1. «ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ, դեղափոշի և լուծիչ ներարկման լուծույթի, 50մկգ/0,5մլ, երկխցիկ գրիչ-ներարկիչ (CLEARCLICK) փոշով և 0,7մլ լուծիչով, ասեղ և  սպիրտային անձեռոցիկներ… Կարդալ ավելին »

Հետազոտությունների արդյունքները` քաղաքականության մշակման հիմքում

Մեկնարկել է «Գործնական մոտեցում հմտությունների կանխատեսմանը՚ թիրախավորված զբոսաշրջության և ՏՏ ոլորտներին: Վերլուծություն, կարողությունների զարգացում, գործնական կիրառում» թեմայով եռօրյա աշխատաժողովը, որը կազմակերպել է Եվրոպական կրթական հիմնադրամը՝ համագործակցելով Չեխիայի Հանրապետության Զբաղվածության և ուսուցման ազգային դիտակետի հետ: Աշխատաժողովի մասնակիցներին ՀՀ կրթության և գիտության նախարարի անունից ողջունել է ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը: Նա շնորհակալություն է հայտնել աշխատաժողովի կազմակերպիչներին`… Կարդալ ավելին »

Հայ-իրանական համագործակցություն` նանոտեխնոլոգիաների ոլորտում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով դեսպանին և պատվիրակության անդամներին` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտում բարեկամ Իրանի հետ հարաբերություններն առավել գործնական բնույթ են… Կարդալ ավելին »

«Մոլինարի» լարային քառյակի համերգը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ` ս. թ. նոյեմբերիի 30-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի կունենա կանադական «Մոլինարի» լարային քառյակի համերգը: Համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի, Լևոն Չաուշյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու և Մուրայ Շաֆերի ստեղծագործությունները: Նշենք, որ քառյակը ստեղծվել է 1997 թվականին: Իր ստեղծման օրից ստանձնել է 20-21-րդ դարերի լարային քառյակի ստեղծագործություններ կատարելու, ինչպես… Կարդալ ավելին »

Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Մարշալ Բաղրամյանի հուշատախտակի մոտ

Նոյեմբերի 29-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում եղել է 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, հարգանքի տուրք է մատուցել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին: Վիգեն Սարգսյանը շրջել է Հայրենական Մեծ պատերազմի Կենտրոնական թանգարանում, ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը եղել է Մոսկվայի Կարմիր հրապարակում, ծաղկեպսակ… Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 28-ի երեկոյան ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը: Ընդունելությանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, հեղինակավոր քաղաքական վերլուծաբաններ ու փորձագետներ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում մեծ ներդրում ունեցող հասարակական-քաղաքական գործիչներ: Հանդիպման ժամանակ… Կարդալ ավելին »

Նորա Դայանի «Մշակութային և բնության պահպանության ու պաշտպանության խնդիրները կոնվենցիաներում և ՀՀ օրենքներում» ժողովածուի շնորհանդեսը

Ս. թ. նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում /հասցե` Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ մասնաշենք, մուտքը` Գալոյան փողոցից/ տեղի կունենա պատմաբան, մշակութաբան, թանգարանագետ Նորա Դայանի «Մշակութային և բնության պահպանության ու պաշտպանության խնդիրները միջազգային կոնվենցիաներում և ՀՀ օրենքներում» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուում ներկայացվում են միջազգային այն կոնվենցիաները, համաձայնագրերը, որոնց միացել է Հայաստանի Հանրապե­տությունը, և այդ միջազգային իրավական… Կարդալ ավելին »