Ամենօրյա արխիվներ: 23.11.2016

ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիր շարժման առաջնորդին

ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում REAL շարժման առաջնորդ Իլգար Մամմեդովի եւ այլ ակտիվիստների ձերբակալությունների վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az լրատվական կայքը: ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել Իլգար Մամմեդովի վրայից հանել բոլոր մեղադրանքները, ի կատար ածել  Եվրոպական դատարանի կողմից ընդունված որոշումը, ազատ արձակել նրան եւ նրա հետ… Կարդալ ավելին »

Վանա լճի հատակին խաչքարեր են հայտնաբերվել

Վանա լճի հատակը մաքրող ընկերությունը լճի հատակից խաչքարեր է հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Մասնավորապես, լճի հատակից հայտնաբերվել են մեկ խաչով քար, մեկ խաչով և անցքով մեծ քար, թնդանոթի երկու քարե արկ: Մաքրման աշխատանքներն իրականացնող FİVA ընկերության աշխատակից Այհան Դըշարըն հայտնել է, որ խաչքարերի և թնդանոթի արկերի մասին… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի 70-ամյակին նվիրված համերգին

Նոյեմբերի 22-ի երեկոյան, Մոսկվայի (Ռուսաստանի Դաշնություն) Քրիստոս Ամենափրկիչ տաճարի եկեղեցական ժողովների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի առիթով կազմակերպված պաշտոնական համերգին։ Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը,… Կարդալ ավելին »

Կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստը

Նոյեմբերի 23-ին Երևանում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին (ՊՆԽ) առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստը:   Կոմիտեի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների և ԱՊՀ ՊՆԽ քարտուղարության ներկայացուցիչները: Կոմիտեի նախագահ է ընտրվել ՌԴ պաշտպանության նախարարի օգնական Ալեքսանդր Կիրիլինը: Նիստի ընթացքում ամփոփվել են ռազմահուշային կոմիտեի շրջանակում կատարված աշխատանքն… Կարդալ ավելին »

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած աշխատանքային խումբը նոյեմբերի 23-ից 25-ը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական համակազմերի օպերատիվ ծավալման պլանի փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով կայանալիք խորհրդատվություններին:

ԵՄ.«Պետք է դադարեցնել միությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը»

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ հայտարարել են, որ հիմք ընդունելով Թուրքիայում մարդու իրավունքների կապակցությամբ առկա մտահոգությունները, անհապաղ պետք է դադարեցնել Եվամիությանն այդ երկրի անդամակցության գործընթացը: Երեքշաբթի օրը պատգամավորները հայտարարել  են, որ Թուրքիան ղեկավարում է «մի բռնապետ» , ով «ռուսների ու ամերիկացիների հետ համագոծակցությամբ» նպատակ ունի կործանել Եվրամիությունը: Եվրապացի օրենսդիրները նշել են, որ քանի դեռ Թուրքիան լուրջ… Կարդալ ավելին »

Ռուսասատանը պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար

Ռուսաստանի արտգործնախարարության մի պաշտոնյա ասել է.-«Եթե ԱՄՆ-ն դադարեցնի երրորդ երկրում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները, ապա Կրեմլը պատրաստ է կարգավորել Վաշինգտոնի հետ հարաբերությունները»: Մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ՝ Կոնստանտին Դոլգովն ասել է.-«Անհավանական է, որ ԱՄՆ-ն փորձի կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ»: Դոլգովը հավելել է.-«Մոսկվան պատրաստ է այդ նպատակին հասնելու համար համագործակցել Սպիտակ տան նոր վարչակազմի հետ»:… Կարդալ ավելին »

Մոսկվան հակադարձել է ԱՄՆ-ի քննադատությանը

Հակադարձելով Լեհաստանի և Լիտվայի սահմաններում Ռուսաստանի սահմանագծի ուղղությամբ բալիստիկական հրթիռներ տեղակայելու Մոսկվայի նախագծին ուղղված ԱՄՆ-ի քննադատությանը, ՌԴ ՊՆ հայտարարել է , որ ԱՄՆ-ի հրթիռները Եվրոպայի անվտանգությանն ուղղված սպառնալիք են համարվում: Երեքշաբթի օրը ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ ՝ Ջոն Քերբին հայտարարել է.-«Եվրոպան անապահովության է մատնվել ՝ Կալինինգրադում Ռուսաստանի «Իսկանդեր»  համակարգի և S-400 երկիր-երկինք հրթիռների տեղակայման հետևանքով»: Քերբիի խոսքերից… Կարդալ ավելին »

Լոուրենս Բրոերս․ Թրամփի վարչակազմը նշանակում է ավելի քիչ ուշադրություն Ղարաբաղյան բանակցություններին

Կա իրական մտավախություն, որ Ղարաբաղում կարող է տեղի ունենալ եւս մեկ լայնածավալ էսկալացիա։ Այս մասին NEWS.am –ին տված հարցազրույցում ասել է Caucasus Survey–ի խմբագիր, Chatham House –ի վերլուծաբան Լոուրենս Բրոերսը։ Նրա խոսքով, չնայած ապրիլից հետո համեմատական հանգիստ ժամանակաշրջանին, աշնանը նորից դիտարկվում են բանակցությունների ձախողման համար փոխադարձ մեղադրանքներ, նաեւ հրադադարի խախտումներ ու «ռազմական կեցվածքի դրսեւորումներ՝ լայնածավալ… Կարդալ ավելին »

Իրան.«Մոնաֆեղին խմբավորմանը սատարելն անընդունելի է»

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարին ուղղված նամակում, Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը հանդես է եկել Արևմուտքում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անձեռնմխելիության չեղարկման պահանջով: Նոյեմբերի 23-ին Ֆեդերիկա Մոգերինիին ուղղված նամակում, Մոհամմեդ Ջավադ Լարիջանին նշել է.-«Հասարակական վայրերում ռումբեր պայթեցնելը համարվում է Իրանում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կողմից մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում»: Նամակում մասնավորապես ասված է. «1979 թվականին իսլամական… Կարդալ ավելին »