Ամենօրյա արխիվներ: 20.11.2016

Խուլիգանություն և ծեծկռտուք Գորիս քաղաքում. մի կողմում հայտնի Բուդաղյաններն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ խուլիգանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիս քաղաքում գտնվող «Դիանա» ռեստորանահյուրանոցային համալիրում ինչ-որ միջոցառման ժամանակ վիճաբանություն, այնուհետև ծեծկռտուք է տեղի ունեցել՝ Արտակ, Արայիկ Բուդաղյանների և ռեստորանի աշխատակիցների միջև: Բանը հասել է նրան, որ ծեծկռտուքը շարունակվել է Հարդաշեն գյուղում: Ըստ նախնական… Կարդալ ավելին »

«ՎիվաՍել» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վթարի է ենթարկվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի մոտ գտնվող «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են Lexus մակնիշի 090 LL 90 համարանիշի և Fiat մակնիշի 31 LO 963 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»… Կարդալ ավելին »

Վերսկսվել են Կիպրոսի միավորման բանակցությունները

ՄԱԿ-ի վերահսկողությամբ, Շվեյցարիայում մեկնարկել են Կիպրոսի միավորման բանակցությունները: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կիրակի օրը, Շվեյցարիայի Մոնթ Փելերինում վերսկսվել են Կիպրոսի միավորման բանակցությունները՝ այդ կղզու երկու հատվածների 42 տարվա անջատվածությանը վերջ դնելու նպատակով: Երկօրյա այս նիստի գլխավոր թեմաները տարածքային փոխանակումներն են լինելու: 2015 թվականի մայիսից բանակցություններ են ընթանում Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և թրքաբնակ հատվածի ղեկավար Մուստաֆա Աքինչիի… Կարդալ ավելին »

Թուրքիան հայտարարել է, որ երկրի պառլամենտում չկա խտրականություն

Բեքիր Բոզդաղն, անդրադառնալով Ժողովրդադեմոկրատական կուսակցության որոշ անդամների ձերբակալությանը, ասել է.-«Թուրքիայի պառլամենտում չկա խտրականություն կուսակցությունների ներկայացուցիչների միջև»: «Անաթոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բոզդաղն ասել է.-«Ժողովրդադեմոկրատական կուսակցության ձերբակալված անդամներն անտարբեր են եղել իրենց դատական գործի հանդեպ»: Նոյեմբերի 5-ին Թուրքիայում ձերբակալվել են ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավարներ Սալահեդդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուգսեգը  և պառլամենտի մի քանի ներկայացուցիչներ: Անկարայի կառավարությունը նրանց մեղադրում է Թուրքիայի Քուրդստանի բանվորական… Կարդալ ավելին »

Սիրիայի արտգործնախարար.-«Հալեպի արևելյան հատվածի ինքնավարության մասին դե Միստուրայի նախագիծը մերժված է»

Սիրիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Հալեպի արևելյան հատվածի ինքնավարության մասին Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի նախագիծը մերժված է: «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը Դամասկոսում դե Միստուրայի հետ հանդիպումից հետո, մամլո ասուլիսում Սիրիայի արտգործնախարար Վալիդ Ալ-Մոալեմն ասել է.«Դե Միստուրան ուշագրավ քայլ չի ձեռնարկել Սիրիայի խաղաղության բանակցությունների վերսկսման ուղղությամբ»: Կարևորելով ՄԱԿ-ի դերը Սիրիայի ճգնաժամի կարգավորման… Կարդալ ավելին »

Ջահանգիրի.-«Հոսեյնական Արբաինի մեծ քայլերթը խաղաղության և ազատության խորհրդանիշ է»

Հոսեյնական Արբաինի մեծ երթին մասնակցելով՝ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը Նաջաֆում ասաց.-«Այս արարողությունը պետք է վերածվի մշտական մի շարժման»: ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը՝ ցավակցություն հայտնելով շիա մուսուլմանների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության քառասնօրյանի առիթով ասաց.-«Իմամ Հոսեյնի նահատակությունը իսլամական զարթոնքի աղբյուր է,որը հավատացյալներին ուղորդում է դեպի փրկություն»: Ջահանգիրին հստակեցրել է.-«Հոսեյնական արբաինի սգո արարողությունը վերածվել է բացառիկ մի երևույթի, որին… Կարդալ ավելին »

Թուրքիայի արտգործնախարարը հակադարձել է Հայաստանի ներկայացուցչի խոսքերին

Թուրքիայի արտգործնախարարը հերքել է ՆԱՏՕ-ի պառլամենտական համագումարում Հայաստանի ներկայացուցչի այն հայտարարությունը, թե Թուրքիան հովանավորում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբին: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատավական ծառայության հաղորդման համաձայն՝ Ստամբուլում կայացած  ՆԱՏՕ-ի պառլամենտական համագումարում Չավուշողլուն ասել է.-«ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հարձակումները այդ երկրի դեմ վկայում են, որ նրանք ատում են Թուրքիան»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Չավուշողլուն ասել է.-«Հայաստանը վերահսկելով այդ տարածքը աշխարհում ճանաչվել է… Կարդալ ավելին »

Թուրքիայում մեկ օրում քրդամետ կուսակցության 51 անդամ է ձերբակալվել

Թուրքիայի Մարդին քաղաքում մեկ օրում ձերբակալվել է քրդամետ Դեմոկրատական շրջանների կուսակցության (DBP) միանգամից 51 անդամ, որոնցից 20-ի վերաբերյալ միագամից կալանավորման որոշում է կայացվել: Ձերբակալվածները կասկածվում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում… Կարդալ ավելին »

Հալեպում փակվել են են բոլոր խոշոր հիվանդանոցները

Արևելյան Հալեպում, որը գտնվում է սիրիացի ընդդիմության և ջիհադիստների վերահսկողության ներքո, վերջին շաբաթների ռմբակոծությունների և գնդակոծությունների հետևանքով իրենց գործունեությունը դադարեցրել են բոլոր խոշոր հիվանդանոցները: Այս մասին հայտնում է գերմանական dpa գործակալությունը՝ հղում կատարելով Սիրիայի օգնության բժշկական կազմակերպությունների միությանը (UOSSM): Այդ կազմակերպության տվյալներով՝ ավերվել են Ումար իբն Աբդուլ-Ազիզի հիվանդանոցն ու քաղաքում միակ մանկական կլինիկան: Նախօրեին ԱՀԿ-ն… Կարդալ ավելին »

Երևանի պետական համալսարանում իրանցի բանաստեղծ Խաղանիի մասին գիտաժողով է տեղի ունեցել

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում կայացել է իրանցի հանրահայտ բանաստեղծ Խաղանիի մասին առաջին գիտաժողովը: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, գիտաժողովի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի, Իրանի, Ռուսասաստանի, Վրաստանի և Իրաքի մտավորականներ՝ «առասպելական ավանդազրույցները Խաղանիի բանաստեղծություններում», «Խաղանին և մարդասիրությունը», «կրոնը Խաղանիի բանաստեղծություններում» և «Խաղանին ու պոեզիան» թեմաների շուրջ: Այդ գիտաժողովի անցկացման հետ միաժամանակ,… Կարդալ ավելին »