Ամենօրյա արխիվներ: 18.11.2016

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարող է ներկայացվել առցանց

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորելու, շահառուներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ սահմանվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու, վճարելու որոշում կայացնելու պայմաններն ու կարգը: Մասնավորապես, հաշվի առնելով այն… Կարդալ ավելին »

5-րդ բանակային կորպուսում անցկացվել է ռազմական խորհրդի նիստ

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` նոյեմբերի 16-ին 5-րդ բանակային կորպուսում ենթակա զորամասերի հրամանատարության մասնակցությամբ անցկացվել է ռազմական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ղեկավարման համակարգի արդյունավետության բարձրացման և մարտական հերթապահության կազմակերպման կատարելագործման ուղիները: Ռազմական խորհրդի նիստի ընթացքում հնչած զեկույցներում և քննարկումներում ներկայացվել են զորային կառույցներում ղեկավարման համակարգի կատարելագործման, կրտսեր հրամանատարների նախաձեռնողականության բարձրացման, զինվորական ծառայության և… Կարդալ ավելին »

«Ծովի լռությունը». կբացվի Ծովինար Թադևոսյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը

Ս. թ. նոյեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի գծանկարիչ Ծովինար Թադևոսյանի «Ծովի լռությունը» խորագիրը կրող գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև նոյեմբերի 26-ը: Ծովինար Թադևոսյան-ստեղծագործողի խոսուն լռությունը լի է գրաֆիկական պատկերներով, հոգեբանական և փիլիսոփայական անսպասելի լուծումներով և զգացմունքայնությամբ: Գծապատկերները մեզ են փոխանցում այն առեղծվածայինը, որն անանուն է ու միտված անհայտին:… Կարդալ ավելին »

ՀՀ ՊՆ 1-ին կորպուսում անցկացվել են զորավարժություններ՝ հրետանու ներգրավմամբ

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմը հրետանավորների ճամբարային հավաքի շրջանակում անցկացրել է գումարտակի կազմով և հրետանու ներգրավմամբ մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը։ Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, ինչից հետո անձնակազմը ռազմերթով շարժվել է դեպի կենտրոնացման շրջան, որտեղ էլ իրականացվել են ստորաբաժանումների… Կարդալ ավելին »

Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի մարմին են հայտնաբերել

Նոյեմբերի 17-ին` ժամը 21:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում, բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է  նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը: Մահացած զինծառայողը նոյեմբերի 17-18-ը ընգդրկված է եղել ծառայության՝… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԿԱԻ ԿԱԱՐԵԼՍՈՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը (նստավայրը՝ Թբիլիսի): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է նոր որակ հաղորդելու հայ-էստոնական համագործակցությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Սերժ Սարգսյանը կարևորել է բոլոր ոլորտներում համագործակցության… Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար, գլխավոր մաքսատան պետ Մասուդ Քարբասիանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար, գլխավոր մաքսատան պետ Մասուդ Քարբասիանի գլխավորած պատվիրակությանը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության ոչ միայն բարեկամ երկիր է, այլ նաև կարևոր գործընկերներից է, և մեր միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Բայց մեր տնտեսական հարաբերություններն ավելի ընդլայնելու և զարգացնելու ներուժ ունենք:… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիին: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությունը, որը նրա գնահատմամբ, աչքի է ընկնում աճող ակտիվությամբ և արդյունավետությամբ: «Բանկը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսական աճին նպաստող ռազմավարական նշանակության ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսին աջակցող ծրագրեր: Այս առումով Եվրոպական… Կարդալ ավելին »

Քննարկվել են ՀՀ կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացման ուղղությունները

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ համագործակցությունը և կարևորել տարբեր ոլորտներում ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ իրականացված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման, Երևանի մետրոպոլիտենի, Երևանի ջրամատակարարման ցանցի վերականգնման, կոշտ թափոնների կառավարման ծրագրերը: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վարկային… Կարդալ ավելին »

Վարչապետը հանձնարարել է տեսչական ստուգումներ իրականացնելիս առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով. տեսուչը պետք է դիտարկվի ոչ թե որպես «վերահսկող», այլ «աջակցող»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Տեսչական ստուգումների վերաբերյալ գործադիրի ղեկավարը հանձնարարական է տվել Արդարադատության, Ֆինանսների, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական… Կարդալ ավելին »