Ամենօրյա արխիվներ: 16.11.2016

Պեկինի համալսարանում հայոց լեզուն կուսուցանվի որպես առանձին մասնագիտություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՉԺՀ կրթության նախարար Չեն Բաո Չենի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնական այցի արդյունքները: Երկու նախարարները մանրամասն քննարկել են Հայաստանում կառուցվող չինական դպրոցի գործունեության  հեռանկարները, կարևորել դպրոցին տարածաշրջանային նշանակություն տալու հարցը, ինչպես… Կարդալ ավելին »

Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ

Երիտասարդական տոների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հանդիպում է ունեցել ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նախարարը և ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ուսանողների հետ քննարկել են կրթությանը, գիտությանը և երիտասարդությանն առնչվող հարցեր։ Լևոն Մկրտչյանը, խոսելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմավորման մասին, նշել է, որ ժամանակին հենց… Կարդալ ավելին »

Տեսադաս՝ Երևան-Գյումրի-Վանաձոր

ՀՀ կառավարության գյուղական դպրոցների և հեռավար կրթության զարգացման հանձնարարականի կատարման շրջանակում` հերթական հեռավար դասը կազմակերպվել է Վանաձորի «Էվրիկա», Գյումրու «Ֆոտոն», Երևանի «Քվանտ» և «ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ» դպրոցների միջև՝ «Ֆիզիկա» առարկայից: Դասը վարել է «Էվրիկա» դպրոցի տնօրեն Արմեն Ծատուրյանը, որպես առաջադրանք ընտրվել է «Ֆիզիկայի» միջազգային օլիմպիադայի խնդիրներից մեկը: Դասը վարողը տեսադասին մասնակից օլիմպիական խմբակների… Կարդալ ավելին »

Վատցկեն մեկնաբանել է Մխիթարյանի վերադարձի մասին տեղեկությունը

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վերադարձի մասին տեղեկությունները: Օրեր առաջ, միջազգային ԶԼՄ-ները գրում էին, որ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է հունվարին վարձավճարով վերադարձնել Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին: Վատցկեն, մեկնաբանելով Մխիթարյանի վերադարձի մասին լուրերը ասել է. «Այդ տարբերակը լիովին բացառված է»: Հայ ֆուտբոլիստն իր… Կարդալ ավելին »

Squawka-ն Մխիթարյանի տրանսֆերն ամենացածրն է գնահատել

«squawka»-ն գնահատել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին տրանսֆերները: Հայաստանի ազգային հավաքականի ևանգլիական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է ամենացածր ձայնը` 3 միավոր: «Փորձեք գտնել մեկ հիշարժան դրվագ Մխիթարյանի մասնակցությամբ այս մրցաշրջանում: Չգտա՞ք: Պատճառն այն է, որ այդպիսի դրվագ չի եղել», — գրում է պարբերականը: Զլատան Իբրահիմովիչ — 7 Էրիկ Բայի — 8 Պոլ Պոգբա —… Կարդալ ավելին »

Գևորգ Նռանյանը մարզվում է Ալաշկերտում՝ չնայած չի խզել Արարատի հետ պայմանագիրը

«Արարատի» հարձակվող Գևորգ Նռանյանը մարզվում է «Ալաշկերտում»: «Արարատից» տեղեկացանք, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը չի խզվել. ըստ մամուլի ծառայության՝ ամեն ինչ գնում է դրան: Նռանյանն «Ալաշկերտի» կազմում մասնակցել է «Բանանցի» հետ ընկերական հանդիպմանը: «Ալաշկերտում» նրա հեռանկարը դեռևս պարզ չէ: Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Գևորգ Նռանյանը 5 հանդիպման է մասնակցել՝ հիմնականում մտնելով փոխարինման: լուսանկարը՝ «Ալաշկերտի» ֆեյսբուքյան… Կարդալ ավելին »

Սթիվեն Հոքինգի կարծիքով՝ մարդկությունը չի ապրի եւս մեկ հազարամյակ

Բրիտանացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն այն կարծիքին Է, որ մարդկությունը Երկրի վրա չի գոյատեւի առաջիկա հազարամյակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail թերթին, գիտնականը հայտարարել Է՝ ելույթ ունենալով Օքսֆորդում: «Չեմ կարծում, որ մենք հազար տարի կապրենք առանց մեր խոցելի մոլորակից փախչելու,-ասել Է Հոքինգը:-Կարծում եմ, որ մարդկությունն ապագա չունի, եթե չհաստատվի տիեզերքում»:… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն շարունակում է խաղարկել շրջափակումների խաղաքարտը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել 10 տարով Իրանի դեմ շրջափակումների  մասին Դամաթոյի օրենքի երկարաձգմանը։ Օրինագիծն ուժի մեջ մտնելու համար պետք է ստանա Սենատի ու նախագահի հավանությունը։ Դամաթոյի օրենքը ընդունվեց 20 տարի առաջ` Իրանի նավթարդյունաբերությունը ճնշման տակ դնելու համար: Այդ օրենքի հետևանքով տուժել է ԱՄՆ-ի տնտեսական գործընկերների մեծ մասը: Օրենքը մի քանի անգամ երկարաձգվել… Կարդալ ավելին »

ԻԼԻՊ-ը շահագործում է մանուկներին

Իրաքի Մարդու իրավունքներ գերագույն հանձնաժողովը հայտարարել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ԻԼԻՊ-ը Մոսուլում շահագործել է հազարավոր մանուկների: Ջավադ Ալ-Շեմրին ասել է.-«Մոսուլում ԻԼԻՊ-ը դասագրքերի միջոցով ատելություն էր տարածում աշակերտների մեջ և նրանց ստիպում էր միանալ ԻԼԻՊ խմբին»: «ԻԼԻՊ-ը Մոսուլում շահագործել է նվազագույնը 400 մանուկների» ասել է նա: ԻԼԻՊ-ին պատկանող դասագրքերում մանուկներին սովորեցնում են  թե ինչպես պետք է հանցագործություն կատարել:… Կարդալ ավելին »

Հեղափոխության մեծարգո առաջնորդ .«Իրանը կարծիք չունի ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ»

Նշելով, որ Իրանը կարծիք չունի ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.-«Իրանը թշնամանք է տեսել ԱՄՆ զույգ կուսակցությունների կողմից»: Նոյեմբերի 16-ին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդունել է հազար այցելուների: Պատասխանելով  ԱՄՆ հասարակության  խնդիրների վերաբերյալ  հարցերին , Այաթոլլահ Խամենեին ասել է.-«ԱՄՆ նորընտիր նախագահը նախընտրական արշավի ժամանակ ասել էր, որ  այս տարիներին պատերազմի համար… Կարդալ ավելին »