Ամենօրյա արխիվներ: 15.11.2016

Ժորժ Սորոսը հանդիպել է ԱՄՆ-ի դեմոկրատականների հետ

Գունավոր հեղափոխությունների կնքահայր՝ Ժորժ Սորոսը գաղտնի նիստ է ունեցել ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ղեկավարների հետ: Ամերիկյան «Պաբլիտիկո» պարբերականը հաղորդել է, որ ամերիկացի միլիարդատեր Ժորժ Սորոսի մասնակցությամբ կայացած եռօրյա նիստում  քննարկվել են  ԱՄՆ-ի նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունների դեմ պայքարելու ուղիները: Պարբերականը գրել է, որ նիստի ընթացքում նաև քննարկվել է Դոնալդ Թրամփի ընդիմադիրներին ֆինանսավորելու հնարավորությունը: «Պաբլիտիկո» պարբերականը… Կարդալ ավելին »

Ջուլիանին եւ Բոլթոնն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի գլխավոր թեկնածուներն են. The Wall Street Journal

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին եւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնն Միացյալ Նահանգների նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուներն են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է The Wall Street Journal թերթը: Հրատարակության տվյալներով՝ Թրամփի խորհրդականներն այս երկու թեկնածությունները դիտում են որպես… Կարդալ ավելին »

Հայաստանն աջակցել է Վատիկանում Սիրիայի հարցով համաժողովի կազմակերպմանը

Քահանայապետական արևելյան ինստիտուտի հիմնադրման 100-ամյակի առիթով նոյեմբերի 11-13-ը Հռոմում տեղի է ունեցել Սիրիային նվիրված «Դամասկոս. հույսերի պրիզմա» (Damasco. Prisma di speranze) խորագրով միջազգային գիտաժողով, որը կազմակերպվել էր Ինստիտուտի կողմից Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության և Հիսուսյան միաբանության մտահղացմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հե կապերի վարչությունից, կազմակերպչական աշխատանքներին իր մասնակցությունն է ունեցել… Կարդալ ավելին »

Շտայնմայեր.«Թուրքիայի հետ բանակցությունների շարունակումը կախված է Անկարայից»

Թուրքիա կատարած այցի շրջանակներում, Գերմանայի ԱԳ նախարարը նշել է, որ այդ երկրի հետ բանակցությունների շարունակման հարցում կարևոր են Անկարայի որոշումները: Մեհր գործակալության հաղորդմամբ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շատյնմայերը Անկարայում  հանդիպել է իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլույի հետ: Հանդիպման ընթացքում Շատյնմայերը նշել է, որ Թուրքիայի հետ բանկացությունների շարունակման հարցում կարևոր են Թուրքիայի որոշումներն ու ԵՄ… Կարդալ ավելին »

Ուորլիքը՝ Ալիեւի հայտարարությունների մասին. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ Այս մասին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ NEWS.am–ի խնդրանքով մեկնաբանելով շփման գիծ այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ագրեսիվ հայտարարությունները։ «Նման հայտարարություններն արտացոլում են ողջախոհ բանակցությունների կարևորությունը կարգավորման շուրջ, որից կարող են շահել տարածաշրջանի բոլոր ժողովուրդները: Ինչպես մենք նշել ենք, այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական… Կարդալ ավելին »

Կայացել են հայ-հունական ռազմական համագործակցության ամենամյա բանակցությունները

Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա բանակցությունները, որոնց մասնակցել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Միլտիադիս Գրիլլակիսի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2016թ. երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքները, ինչպես նաև համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության… Կարդալ ավելին »

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը 23 տարեկան է

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նոյեմբերի 15-ին նշվել է վարժարանի կազմավորման 23-րդ տարեդարձը: Հանդիսության ընթացքում տեղի է ունեցել նաև վարժարանի առաջին կուրսի սաների խոստման հանդիսավոր արարողությունը: Մոնթեականների շարքերը համալրած 57 պատանիներ միասնաբար երդվել են դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպաններ, լինել ազնիվ ու կարգապահ, վարժարանում ստացած գիտելիքները կիրառել ի նպաստ հայրենիքի պաշտպանության: Ողջունելով միջոցառման մասնակիցներին`… Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ

Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, կիրառման և արդյունավետ կառավարման մեխանիզմների… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻԳՈՐ ԴՈԴՈՆԻՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին` Մոլդովայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նորընտիր Նախագահին մաղթել է հաջողություններ այդ բարձր պաշտոնում, իսկ Մոլդովայի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն: ՀՀ Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մոլդովայի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը կծառայեն երկկողմ փոխգործակցության ներուժի… Կարդալ ավելին »