Ամենօրյա արխիվներ: 14.11.2016

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն փաստել է Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականության դրսևորումները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների և խտրականության դրսևորումների վերաբերյալ: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ չորրորդ պարբերական զեկույցի եզրափակիչ դիտարկման մեջ: «Կոմիտեն մտահոգված է Ադրբեջանում հայ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների և խտրականության դրսևորման հաղորդումների կապակցությամբ, ինչպես նաև այդ անձանց կողմից` սեփական հայկական ինքնությունը ճանաչելու… Կարդալ ավելին »

ՀՀ Վարչապետը ԵՄ դեսպանների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը կարևորել է եվրոպական միության հետ անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով և ավելացրել, որ անհրաժեշտ է համարում փորձի փոխանակումն ու… Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիան 600 օր շարունակ ռմբակոծել է Եմենը

Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող ռմբակոծությունից, շրջափակումից ու ցեղասպանությունից անցնում է 600 օր, ինչի հետևանքով այդ երկրում սով է տիրում: Հազարավոր անմեղ մարդիկ տարագրվել են: Սոցիալական ցանցերի, այդ թվում թվիթերի օգտատերերը «600 օր շրջափակում ու ցեղասպանություն» հեշթեգով քննադատել են Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի  հարձակումները և այդ վայրագ հարձակումներից լուսանկարներ տարածելով, միջազգային հանրության և լրատվամիջոցների ուշադրությունը… Կարդալ ավելին »

ՄԱԿ. Մոսուլի ազատագրման ժամանակ հարգվում են մարդու իրավունքների սկզբունքները

ՄԱԿ-ը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի վերահսկողութունից Մոսուլի ազատագրման գործողությունն իրականացվում է մարդու իրավունքների սկզբունքներին համապատասխան: Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգող՝ Լիզ Գրանդեյն ասել է.«Մոսուլի ազատագրման գործողության մասնակիցները հարգում են մարդու իրավունքները»: Իրաքի փախստականների հարցերով նախարար՝ Ջասեմ Ալ-Ջաֆի հետ Բաղդադում կայացած մամլո  ասուլիսում,  Լիզ Գրանդեյն ասել է.« Մոսուլի ազատագրման գործողության ժամանակ հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել`… Կարդալ ավելին »

Իրանը և Չինաստանը ռազմական համագործակցության հուշագիր են ստորագրել

Իրանի իսլամական հանրապետության և Չինաստանի պաշտպանության նախարարների ներկայությամբ ստորագրվել է երկու երկրի միջև ռազմական ու պաշտպանական ոլորտի համագործակցությունների փոխըմբռնման հուշագիրը: Նոյեմբերի 14-ին կայացել է Իրանի իսլամական հանրապետության զաինված ուժերի աջակցության և պաշտպանության նախարար ՝ բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանի  և Չինաստանի պաշտպանության նախարար ՝ գեներալ-լեյտենանտ Չանգ Վան Չուանի հանդիպումը, որից հետո ստորագրվել է հուշագիրը: Թեհրանում ԻԻՀ  և… Կարդալ ավելին »

Սպորտով զբաղվելը կնվազեցնի սրտի կաթվածի ժառանգական ռիսկը

Նոր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սպորտով զբաղվելով, առողջ սնունդով, չգիրանալով և չծխելով, մարդիկ կարող են նվազագույնի հասցնել սրտի կաթվածի ժառանգական ռիսկը:

Հենրիխ Մխիթարյան. Ինձ ոգեշնչողը հայրս էր

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ հարցազրույցում խոսել է իր կարիերայի մասին: Հենրիխ, ի՞նչն էր քեզ ամենից շատ գրավում ֆուտբոլում, երբերեխա էիր: — Ինձ ոգեշնչողը հայրս էր, ես երազում էի դառնալ նրա նման ֆուտբոլիստ։ —Որո՞նք են լավագույն հիշողություններդ այն  տարիներից, երբնոր էիր սկսում ֆուտբոլային կարիերադ «Փյունիկում»:… Կարդալ ավելին »

Տեղի ունեցավ Արթուր Հայրապետյանի գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 13-ին the club ԱԿՈՒՄԲ-ում տեղի ունեցավ գրող, լրագրող Արթուր Հայրապետյանի, թվով երրորդ գրքի <<Սարդոստայն>> շնորհանդեսը: Ընթերցասեր հասարակություն էր հավաքվել: Մի պահ ելույթների ժամանակ այքան գեղեցիկ ու ջերմ խոսքեր հնչեցին, որ հեղինակը էլ ավելի հուզվեց: Մեկ րոպե լռությամբ հարգեցին ներկաները հեղինակի տատիկի և վարպետի՝ Ռուբեն Հովսեփյանի հիշատակի համար: Այնուհետև Արթուր Հայրապետյանն ու գրքի խմբագիրը՝ Սեդա… Կարդալ ավելին »

Հայտնի են Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ փուլը հաղթահարած անձանց անունները

ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակում է Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ փուլը հաղթահարած անձանց անունները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին տեղի էր ունեցել Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման գործնական խնդիրների փուլը, որին մասնակցել էր  24 դիմումատու:

ՀՀՊՆ Մամուլի հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հանրային քննարկումների շարք` հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների նպատակն է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացումը և դրա շուրջ տեսակետների փոխանակումը: