Ամենօրյա արխիվներ: 13.11.2016

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-17-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արցախի ՊՆ-ը ադրբեջանական կողմին կոչ է անում չգնալ իրադրության հետագա լարման

Արցախի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի ռազմական գերատեսչության այսօր տարածած հաղորդագրությունը, թե անցած գիշեր ղարաբաղյան կողմը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր։ «Հակառակորդ երկրի պաշտոնական քարոզչությունը շարունակում է իրականացնել միջազգային հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձեր», — ասված է Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։ «Թեև նոյեմբերի 12-ի ցերեկը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է… Կարդալ ավելին »

Դադարեցվել է 2015թ․ Գյումրիում բողոքի ակցիայի ժամանակ արձանագրված միջադեպերով 19 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով Գյումրի քաղաքում 2015թ. հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ արձանագրված միջադեպերի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված «բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում» որոշում է կայացվել դադարեցնել բոլոր 19 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ նրանց գործողություններում… Կարդալ ավելին »

Ալիևը հայկական կողմին սպառնում է նոր «Լելե Թեփե»-ներով

«Եթե հայերը եզրակացություն չանեն ապրիլյան մարտերից, ապա իրենց սպասում են բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով: Վերջին տարիներին մենք գնել ենք ամենաժամանակակից ռազմական տեխնիկան: Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա»: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, այսօր Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի առաջնագծի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել նախագահ Իլհամ Ալիևը: Նա հավելել է՝… Կարդալ ավելին »

Քլինթոնն իր պարտության մեջ մեղադրում է FBI-ին

Հիլարի Քլինթոնն իր պատության մեջ մեղադրել է Հետախուզության դաշնային բյուրո՝ FBI-ին: Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, շաբաթ օրը Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ  FBI-ի պետ Ջեյմս Քոմեյը բարձրացնելով իր էլեկտրոնային նամակների հարցը, առիթ ստեղծեց պարտության համար: Քլինթոնը նշել է, որ  Կոնգրեսին ուղղված Քոմեյի նամակը ժողովրդի մոտ անհիմն կասկածներ առաջացրեց և ազդեց ընտրությունների արդյունքների վրա: «Նոյեմբերի 6-ին՝… Կարդալ ավելին »

Հակասիոնիստական բանաձևերի նոր ալիք Անվտանգության խորհրդում

ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչը տեղեկացրել է Անվտանգության խորհրդում հակասիոնիստական բանաձևերի նոր ալիքի մասին: «Ղոդս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչ Դանի Դանոնն ասել է, որ Բարաք Օբամայի նախագահության շրջանի  վերջին օրերին Անվտանգության խորհրդում հակաիսրայելյան բանաձևեր վավերացնելու լուրջ ջանքերն են իրականացվում, ինչը կարող է վատ հետևանքներ ունենալ այդ ռեժիմի համար: «Այս ուղղությամբ Իսրայելը տարբեր… Կարդալ ավելին »

Հալեպում սպանվել են մեծ թվով ահաբեկիչներ

Լրատվական աղբյուրները տեղեկացրել են Սիրիայի բանակի կողմից հյուսիսային Հալեպ քաղաքի արևմտյան տարածքում 260 ահաբեկիչների սպանվելու մասին: ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը հղում կատարելով լիբանանյան «Ալ-Ահդ» ինտերնետային կայքէջին հաղորդել է, որ «Ջեբհաթ-ալ-Նոսրա»-ի և ահաբեկչական այլ խմբերի 260 անդամներ սպանվել են Հալեպ քաղաքի արևմտյան առանցքում Սիրիայի բանակի ուժերի հետ բախման ընթացքում: Հալեպից «Ալ-Ալամ»-ի թղթակցի հաղորդման համաձայն, սիրիական ուժերը… Կարդալ ավելին »

Պուտին. Ռուսաստանի ռազմական կարողությունը զայրացրել է ՆԱՏՕ-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, որ Դաշնության զինված ուժերի հզորացումը զայրացրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահը շաբաթ երեկոյան ասել է. «Ռուսաստանի զորավարժություններն ու ռազմական կարողության ընդլայնումը մտահոգել են ՆԱՏՕ-ում մեր գործընկերներին, մինչդեռ դաշինքի զորավարժություններն ու տեղաշարժերը Մոսկվայի համար մտահոգիչ չեն»: «Նկատի առնելով տարածաշրջանի ու աշխարհի  պայմանները, Ռուսաստանը բարեփոխումներ է իրականացնում… Կարդալ ավելին »

Հայաստանում դատապարտված Իրանի չորս քաղաքացիներ արտահանձնվել են

Իրանի Ջուլֆա քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատախազը տեղեկացրել է, որ Հայաստանում դատապարտված չորս իրանցիներ արտահանձնվել են Իրան: Հոջ. Ջավադ Ալիզադեն շաբաթ օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցի ժամանակ նշել է. «Վերջիններս ապօրինի թմրադեղ ներկրելու մեղադրանքով դատապարտվել էին ազատազրկման:  Իրանի իշխանությունների նախաձեռնությամբ կայացած խորհրդակցությունների արդյունքում նրանք տեղափոխվել են  Իրան, որտեղ շարունակելու են կրել  իրենց պատիժը»: «Իրանցի դատապարտյալների արտահանձնումը… Կարդալ ավելին »