Daily Archives: 12.11.2016

ԱՄՆ-ում ցույցերը շարունակվում են ընդդեմ Թրամփի

By | 12.11.2016

«Ո՛չ ռասիզմին», «ո՛չ խտրականությանը», «առանց ներգաղթյալների Թրամփն ինքը կին չէր ունենա», հայտարարում են նորընտիր նախագահի ընդդիմախոսները: Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներում երկրորդ օրն է՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ցույցերը չեն դադարում: Լոս-Անջելեսում, Բոստոնում և մի շարք այլ քաղաքներում հազարավոր ամերիկացիներ փողոց են դուրս գալիս՝ մտավախություն հայտնելով, որ իր աղմկահարույց հայտարարություններով հայտնի Թրամփը կարող է սահմանափակել… Read More »

ԼՂ ԱԳՆ․ «Կանխելու ենք հանրապետության անվտանգությանը սպառնացող ցանկացած գործողություն»

By | 12.11.2016

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը Ադրբեջանի վերջին գործողությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: ԼՂ ԱԳՆ հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ: «Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը և օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը 60 և 82 միլիմետրանոց ականանետներից արկակոծել են Թալիշ և Յարըմջա գյուղերի ուղղությամբ տեղակայված ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը: Ականանետների նմանատիպ զանգվածային կիրառումը, որը Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլյան… Read More »

ՀԱԿ-ի խորհրդի նիստում քննարկվել են առաջիկա համագումարի հետ կապված հարցեր

By | 12.11.2016

Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության և հանրապետական խորհրդի նիստ: ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Հայ ազգային կոնգրեսի ընտրովի մարմինների (նախագահի, վարչության, տարածքային խորհուրդների, վերահսկիչ հանձնաժողովի) ընտրության կարգի մասին նախագիծը և այն ներկայացրել է հանրապետական խորհրդի հաստատմանը: Հանրապետական խորհուրդն իր նիստում հաստատել է վարչության կողմից ընդունված և հանրապետական… Read More »

Ադրբեջանում լայնամսշտաբ զորավարժությունների ֆոնին իրավիճակը սրվել է ԼՂ-ի շփման գծերում

By | 12.11.2016

Ադրբեջանական զինուժը երեկ գիշերվանից ականանետերի կիրառմամբ արկակոծում է Թալիշի և Յարըմջայի ուղղություններով տեղակայված՝ ԼՂ պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը: Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց վերջին շրջանում Ադրբեջանական կողմի ակտիվությունը։ «Միայն Թալիշի ուղղությամբ չեն արկակոծել, նաև այլ ուղղություններով։ Համեմատած նախորդ շաբաթների հետ՝ այո, ակտիվացել են»,- ասաց ՊՆ… Read More »

Իտալիայում պահանջում են հետաքննություն անցկացնել Արաբիային զենքի վաճառքի կապակցությամբ

By | 12.11.2016

Իտալիայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են հետաքննություն անցկացնել Արաբիային սպառազինության վաճառքի կապակցությամբ: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իտալիայի Ներկայացուցիչների խորհրդարանի ու Սենատի արտաքին քաղաքականության ու պաշտպանության հանձնաժողովների անդամ Հինգ աստղ շարժման պատգամավորներն ուրբաթ օրը  պահանջել են հետաքննություն անցկացնել Ռիադին սպառազինության հավանական վաճառքի կապակցությամբ: Հինգ աստղ շարժման պատգամավորները հայտարարել են, որ իրենց հայցը  հանձնվել է դատախազությանը: Հայցն Իտալիայի դատախազությանն… Read More »

Ավելի քան կես միլիոն ուխտավորներ ժամանել են Իրաք

By | 12.11.2016

Իրաքի ՆԳ նախարարության խոսնակ Սաըդ Մոենը հայտարարել է, որ Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի՝ Արբայինի սգո արարողություններին մասնակցելու նպատակով, կես միլիոն ուխտավորներ ժամանել են Իրաք:  Իրաքի  տրանսպորտի  նախարարությունը հայտարարել  է , որ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ`  տարբեր քաղաքներից  ուխտավորներին Քյարբալա տեղափոխելու նպատակով: Իրաքի կենտրոնական Եփրատի տարածքի օպերատիվ բաժնի հրամանատարության շտաբը հայտարարել է, որ անվտանգության ավելի քան… Read More »

Պայթյուն Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բազայում

By | 12.11.2016

Աֆղանստանի Բագրամում գտնվող ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ամենամեծ բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել են առնվազն վեց ամերիկացի զորայիններ, 13 ուրիշներ վիրավորվել են: Զինվորական պաշտոնյաները շաբաթ օր կարճ հաղորդագրությամբ հաստատել են  պայթյունի մասին հաղորդումները և նշել: Հաղորդագրության մեջ ասված է, որ պայթյունը տեղի է ունեցել  շաբաթ առավոտյան ժամը 5:30-ին: Թալիբների խումբն իր վրա է վերցրել Աֆղանստանի… Read More »

Իրանը դատապարտել է Մազար Շարիֆի ահաբեկչական հարձակումը

By | 12.11.2016

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է, որ Աֆղանստանի Մազար Շարիֆում Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց ահաբեկչական պայթյունն առավել քան երբևէ ընդգծում է ահաբեկչության դեմ կտրուկ պայքարում համաշխարհային համաձայնության անհրաժեշտությունը: ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին դատապարտելով հինգշաբթի գիշեր Մազար Շարիֆ քաղաքում Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց իրականացված և տասնյակ զոհեր ու վիրավորներ խլած ահաբեկչական հարձակումը, հավելել է. «Աֆղանստանում դիվանագիտական… Read More »

Զարիֆը հակադարձել է Թրամփի հայտարարությանը

By | 12.11.2016

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի գործադրել Համատեղ ակտի ծրագիրը, Իրանն ունի այլընտրանքներ: Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի կայքի հաղորդման, Պրահայում լրարողների հետ ճեպազրույցում  Զարիֆն ասել է.  «Իրանը լիովին  իրականացրել է պայմանագրով նախատեսված իր  հաձնառությունները»: «Դժբախտաբար ԱՄՆ-ն նույնիսկ գործող կառավարության օրոք լիովին չի կատարել իր պարտավորությունները: Այդուհանդերձ մենք հավատացած ենք, որ… Read More »

Ադրբեջանի իշխանությունների կանխամտածված գործելաոճը ստատուս քվոյին այլընտրանք չի թողնում. Շավարշ Քոչարյան

By | 12.11.2016

Ի դեմս Ադրբեջանի, մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որից միշտ սպասելի են հնարավոր արկածախնդիր քայլեր: Այդ մասին նոյեմբերի 12-ին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով նոյեմբերի 11-ի առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի իրականացրած սադրիչ գործողությունների վերաբերյալ հարցին: «Ապրիլը ցույց տվեց, որ Ադրբեջանի բլից… Read More »