Ամենօրյա արխիվներ: 11.11.2016

Վաչե Գաբրիելյանը և Սուրեն Կարայանը մասնակցել են ARMENIAN BRANDS հարթակի շնորհանդեսին

Նոյեմբերի 11-ին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մասնակցել են Տաշիր առևտրի կենտրոնում ARMENIAN BRANDS առանձնացված հարթակի շնորհանդեսին: Նախարարները շրջել են տաղավարներով, ծանոթացել հայկական արտադրանքին, հայ դիզայներ-մոդելավորողների աշխատանքին: ARMENIAN BRANDS-ի տաղավարներում ներկայացված է հագուստ, կոշիկ,  աքսեսուարներ արտադրող հայաստանյան ընկերությունների արտադրանքը: Նախագծի նպատակը… Կարդալ ավելին »

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խորհրդի նիստին: Նիստին մասնակցում էին ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, դասախոսներ և ուսանողներ:   Ողջունելով ներկաներին՝  նախարարն իր խոսքում  կարևորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կրթության որակի և արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև գիտական մտքի օգտագործումը գյուղատնտեսության ոլորտում… Կարդալ ավելին »

Մեկնարկում է «Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնը

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է  «Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնի մեկնարկային ասուլիսին: Բացելով ասուլիսը և ողջունելով ներկաներին` Վայրի բնության և մշակութային արժեքների  պահպանության հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել է փառատոնի շրջանակներում նախատեսված միջոցառումները: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը կարևորելով փառատոնի դերն ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկվածության բարձրացման հարցում` իր ողջույնի խոսքում… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ համոզված է՝ ինչպես միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերը, այնպես էլ երևանյան այս նիստն անցել է կառուցողական մթնոլորտում,… Կարդալ ավելին »

Վարչապետ. «Պետք է կանգնենք պոտենցիալ հաջողակի, բեռ վերցնողի կողքին»

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման ուղիները: «Պետության, կառավարության հիմնական գործառույթը ոլորտի բիզնեսմեններին օգնական լինելն է և չխանգարելը: Քաղաքականությունը, որ վարում ենք գյուղատնտեսության ոլորտում՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, սուբսիդավորումը, որ անում ենք, ճի՞շտ է, թե՞ ոչ,… Կարդալ ավելին »

Վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է եվրոպական միության հետ անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով և ավելացրել, որ անհրաժեշտ է համարում փորձի փոխանակումն ու մեր երկրում եվրոպական մշակույթի ներդրումը՝ բիզնեսի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության,… Կարդալ ավելին »

Նոյեմբերի 13-ին, ժամը 16:00, The Club ԱԿՈՒՄԲ-ում

Լույս է տեսել գրող, լրագրող, սցենարիս Արթուր Հայրապետյանի «Սարդոստայն» պատմվածքների ժողովածուն: Տեղեկացնենք, որ նոյեմբերի 13-ին, ժամը 16:00, ԱԿՈՒՄԲ-ում The club (Թումանյան 40) տեղի կունանա հեղինակի գրքի «Սարդոստայն» շնորհադեսը: Սիրով բոլորին հրավիրում ենք…  

Եթե չեք կարողանում զինվոր պահել, փող եք մուրում քաղաքացուց, ուրեմն հանձվե՛ք

Բանակում փաստորեն ո՛չ հաց կա, ո՛չ ջուր, զինվորները իրենց ընատանիքների հույսին մնացած, անտերուդուս վիճակում են: Ոչ զենք առնելու հնարավորություն կա, ոչ էլ ասենք ձմռանը զինվորական հագուստ: Բայց ոնց նայում ես նախկին պաշտպանության, այժմյան պաշտպանության նախարարները ապրում են շեքեղության ու հարստության մեջ ու մեկը չկա ասի, որտեղից ձեզ այդ միլիարդավոր գումարները, շքեղ դղյակները, եթե այսօր զինվորի… Կարդալ ավելին »