Daily Archives: 07.11.2016

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պաշտպանության ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ

By | 07.11.2016

Նոյեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Դեսպան Շարպանտիեն շնորհավորել է Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն պաշտոնավարման ընթացքում: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորել է Ֆրանսիայի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկիր:… Read More »

Քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերը և համագործակցության օրակարգը

By | 07.11.2016

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 7-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության օրակարգը և համատեղ իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ համագործակցության շրջանակներում փոխգործակցության ոլորտների շարունակական ընդլայնումը և մի շարք նախագծերի իրացումը: Վիգեն Սարգսյանը հատկապես կարևորել է ԵԱՀԿ… Read More »

Այցելություններ Հայաստանում կայացած սիրիահայերին. Սարգիս Յահյեյան

By | 07.11.2016

Նոյեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը«Այցելություններ Հայաստանում կայացած սիրիահայերին» ծրագրի շրջանակներում  այցելեց սիրիահայ Սարգիս Յահյեյանի հիմնած «Զեյթունա» արաբական և հայկական ուտեստների ընտանեկան խոհանոց-պանդոկ, հետաքրքրվեց  ճաշացանկով, այցելուներով, շրջեց գեղեցիկ կահավորված սրահներում: Նախարարը կարևորեց, որ սիրիահայերը կարողանում են Հայաստանում հաջող բիզնես իրականացնել, հաստատվել Հայրենիքում: Տնօրենը՝ Սարգիս Յահյեյանը, ընտանիքով Հայաստան է տեղափոխվել մեկուկես տարի առաջ՝ իր երեխաների… Read More »

Իրանահայ միության ներկայացուցիչն այցելեց Սփյուռքի նախարարություն

By | 07.11.2016

Նոյեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոս Անջելեսի Իրանահայ միության խնամակալ մարմնի անդամ Թոմիկ Ալեքսանյանին: Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրին, կարևորեց կազմակերպության հայանպաստ գործունեությունը, նշեց վերջին տարիներին իրականացրած բարձր գնահատանքի արժանի աշխատանքը։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց այս օրերին հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներին՝ Հայաստանի տնտեսության զարգացման, Արցախի, սիրիահայերի հիմնախնդիրներին, քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական… Read More »

Համաժողովը համախմբել է առողջապահության, իրավագիտության ոլորտի լավագույն մասնագետներին

By | 07.11.2016

Մեկնարկել է «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով առաջին միջազգային եռօրյա համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի և արտերկրից ժամանած փորձագետներ, մասնագետներ և ոլորտի պատասխանատուներ: Ողջունի խոսքով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Կարևորելով պացիենտ-բժիշկ-հարազատ փոխհարաբերությունների կարգավորումը` նա նշել է, որ առողջապահության համակարգում իրավական դաշտը կանոնակարգող լուրջ քայլեր արվել են: «Տարիների համեմատության մեջ կարելի… Read More »

Ի կատարումն ՀՀ կառավարության հանձնարարականի` ամփոփվել են «Թեժ գծով» ստացված ահազանգերի արդյունքները

By | 07.11.2016

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թեժ գծով» քաղաքացիներից ստացվել է 21 ահազանգ, որից գրավոր պարզաբանում է տրվել 5 ահազանգի, ի գիտություն ընդունվել 6-ը: Բարձրացված խնդիրների վերաբերյալ լիարժեք պատասխաններ տրամադրելու նպատակով, ըստ պատկանելության, համապատասխան կազմակերպություններ է ուղարկվել 8 ահազանգ /քաղաքացիներին տրվել են համապատասխան ծանուցումներ/, իսկ ուսումնասիրության փուլում է 2 ահազանգ:… Read More »

Վարչական վարույթ է հարուցվել Հանրապետության 65 հասցեում N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող ընկերության նկատմամբ:

By | 07.11.2016

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 31.10-04.11.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 470.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 543.3հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ. Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամիև հաշվարկվել է 488 հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին… Read More »

Ստորագրվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու ԱՀ էկոնոմիկայի նախարարությունների միջև

By | 07.11.2016

Նոյեմբերի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների և ԱՀ էկոնոմիկայի նախարարությունների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել` նախարարներ Սուրեն Կարայանի և Անդրանիկ Խաչատրյանի կողմից: Կնքված փաստաթուղթը երկու նախարարությունների միջև առաջինն է, այն հնարավորություն կտա համագործակցությունն ընդլայնելու տնտեսության տարբեր բնագավառներում: Առաջիկայում կստեղծվի նաև աշխատանքային խումբ, որը կհամակարգի երկու նախարարությունների միջև գործունեությունը: Մինչ համաձայնագրի… Read More »

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

By | 07.11.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի ԱրաբականՀանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին: Հանդիպման սկզբում հյուրը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա գործունեության ընթացքում Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերություններն ագրարային ոլորտում ավելի կխորանան ու կակտիվանան: «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության… Read More »

Մենք այսօր որդեգրել ենք կանխարգելիչ քաղաքականություն, և դա պետք է իրականացնենք հաշմանդամության սահմանման նոր մոդելի կիրառմամբ. Ա. Ասատրյան

By | 07.11.2016

ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 7-ին մասնակցել է «Մարդու իրավունքները և առողջապահությունը» խորագրով միջազգային համաժողովին:   Ողջունելով ներկաներին, նախարարը կարևորել է համաժողովի անցկացումը և նշել, որ առողջապահության ոլորտի ծառայությունների ու քաղաքացիների իրավունքների իրացման  տեսանկյունից Հայաստանը գտնվում է կարևոր հանգրվանում:   ՀՀ կառավարությունը և սոցիալական, առողջապահական ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունները,… Read More »