Ամենօրյա արխիվներ: 06.11.2016

Միջազգային ներում կազմակերպությունը պահանջել է ազատել Շեյխ Ալի Սալմանին

Միջազգային ներում կազմակերպությունը պահանջել է առանց նախապայմանի ազատ արձակել Բահրեյնի «Ա-Վեֆաղ» հավաքականության գլխավոր քարտուղար Շեյխ Ալի Սալմանին և նրա վրայից վերցնել առաջադրված բոլոր մեղադրանքները: Համաձայն Բահրեյնի «Ալ-Լոըլո» հեռուստակայանի հաղորդման, Միջազգային ներում կազմակերպությունը շաբաթ օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Շեյխ Ալի Սալմանը միայն խոսքի ազատության իրավունքի իրագործմանն ուղղված իր խաղաղ ջանքերի պատճառով է հայտնվել բանտում:… Կարդալ ավելին »

Թեհրանի հայոց թեմի առաջնորդն այցելեց Խոմեյնում գտնվող լուսահոգի Էմամ Խոմեյնու պատմական տունը

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը շաբաթ երեկոյան Խոմեյն քաղաքում այցելեց լուսահոգի Էմամ Խոմեյնու պատմական տունը: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տեր Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը և նրան ընկերակցող պատվիրակությունն այցելելով լուսահոգի Էմամ Խոմեյնու ծննդավայրը հարգեցին իսլամական հեղափոխության մեծ առաջնորդի հիշատակը: Խոմեյնում լուսահոգի Էմամ Խոմեյնու ստեղծագործությունների խմբագրման ու հրատարակման հաստատության տնօրեն Հոջ. Ալիռեզա… Կարդալ ավելին »

Քըլըչդարօղլուն հորդորել է Թուրքիայի վարչապետին տեր կանգնել մարդու իրավունքներին

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «Ջումհուրիեթ» պարբերականի ձերբակալված լրագրողների և ղեկավարության հարցով դիմել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմին: «Այստեղից պարզ ու հստակ ձևով կոչ եմ անում Բինալի Յըլդըրըմին` տեր կանգնիր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և ազատություններին, մամուլի ազատությանը: Ի՞նչ է արել «Ջումհուրիեթ» թերթը: Գյուլենականների հետ է համագործակցել, թե ռումբ է տեղադրել»,- Իզմիրում… Կարդալ ավելին »

Դոնալդ Թրամփի կողմնակիցներն հայտարարել են, որ խռովություններ կառաջացնեն երկրում

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուի մի խումբ կողմնակիցներ հայտարարել են, որ եթե Դոնալդ Թրամփն ընտրություններում չշահի, իրենք ընդվզելու են: «Ֆարս» լրատվական գործակալությունը հղում կատարելով «Սքայ Նյուզ»-ին հաղորդել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի մի խումբ կողմնակիցներ շաբաթ օրը Ֆլորիդա նահանգում կազմակերպված հանրահավաքում հայտարարել են, որ նախագահական ընտրություններում Թրամփը չհաղթի, կընդվզեն և… Կարդալ ավելին »

Գերմանիան բանակում հետաքննություն է անցկացնում

Գերմանիայի կառավարությունը հետաքննություն է իրականացնում այդ երկրի բանակում: ԻՌՆԱ-ի շաբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Գերմանիայի «Ֆոնքե» մեդիախումբը հայտարարել է, որ հակալրտեսական ծառայության կողմից Գերմանիայի բանակում 20 ծայրահեղականների հայտնաբերումից հետո այդ երկրի բանակը 2017 թվականի հուլիսից ապահովական հետաքննություն է անցկացնելու այդ երկրի բանակին անդամագրված կամ անդամագրվելու հայտ ներկայացրած անձանց մասին: «Ֆոնքե» մեդիախմբի հաղորդման համաձայն, Գերմանիայի բանակի… Կարդալ ավելին »

Փարիզի կլիմայական փոփոխությունների համաձայնագիրն օրենքի ուժ ստացավ

Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի առաջին համաձայնությունն ուրբաթ օրվանից օրենքի ուժ ստացավ: Համաձայնության նպատակն է կանխել ընթացիկ դարում Երկրագնդի ջերմաստիճանի երկու աստիճանից առավել բարձրացումը: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի միջազգային համաձայնությունը ստորագրած բոլոր երկրներն այսուհետ պարտավոր են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ջերմոցային գազերի ազդեցության ներքո Երկրագնդի ջերմաստիճանի բարձրացումը կանխելու համար: Այդ հանգամանքն անտեսելը կբերի բնական… Կարդալ ավելին »

Ստամբուլում փոխհրաձգություն է եղել

Ստամբուլում՝ Աթաթուրէի անվան օդանավակայանի մերձակայքում փոհրաձգություն է եղել։ Ինչպես հայտնում է BNO News կայքը, վկայակոչելով ականատեսներին եւ տեղական իշխանություններին, օդանավակայանի մուտքն արգելափակվել է։ Մի քանի կրակոցներ հնչել են շենքի մոտ, առայժմ պարզ չէ՝ կան արդյոք տուժածներ։ Reuters գործակալությունը հայտնում է, թե կրակը  բացել են ոստիկանները, երբ մոտոցիկլետով երթեւեկող անհայտ անձինք հրաժարվել են կանգնել։ Հաղորդվում է… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ը կբարձրանա 1-2 աստիճանով: Երևանում՝ Նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: