Daily Archives: 03.11.2016

Առաջարկվել է բնական գազի և էլեկտրաէներգիայի հնարավոր նվազեցման անապահովության միավոր

By | 03.11.2016

ՀՀ կառավարության 03.11.2016թ. նիստում հավանության է արժանացել ՀՀ աշխատանքի և սոցիալականհարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կողմից ներկայացված նախագիծը, համաձայն որի ՀայաստանիՀանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվել է բնականգազի և էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելիս սոցիալապես անապահով ընտանիքներինդիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի ևէլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ:   Որոշմամբ սահմանվում է,… Read More »

Վարչապետ. ՏՀՏ ոլորտը մեր տնտեսության ամենամեծ շարժիչներից է

By | 03.11.2016

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման հեռանկարներին: Քննարկմանը մասնակցել են պատասխանատու նախարարներ և ՏՀՏ բնագավառի ընկերությունների ներկայացուցիչներ: «Ես այս ոլորտը համարում եմ մեր տնտեսության ամենամեծ շարժիչներից մեկը և պատրաստ եմ ձեզ հետ բաց քննարկել ՏՀՏ-ին առնչվող բոլոր հարցերը՝ կրթական համակարգ, բուհ, մասնագետների պատրաստում, կառավարման մեխանիզմներ և… Read More »

ՀՀ վարչապետը և Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը կարևորում են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը

By | 03.11.2016

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և մեր երկիրը շահագրգռված է երկկողմ հետագա համագործակցության զարգացմամբ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ հայ-սլովակյան միջպետական հարաբերություններն… Read More »

Վարչապետը հանձնարարականներ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման աշխատանքների հետ կապված

By | 03.11.2016

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման աշխատանքների քննարկման նպատակով ՀՀ Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներից ելնելով. «Հանձնարարում եմ՝ 1.ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին, ըստ… Read More »

Օրվա Աստղագուշակ

By | 03.11.2016

Խոյ- Բարդ օր է սպասվում: Որոշ անցած- գնացած խնդիրներ կհիշեցնեն իրեց մասին, ստիպված կլինեք վերադառնալ տհաճ հարցերի, որոնք վաղուց լուծված էիք համարում: Մտերիմների հետ հնարավոր են վեճեր: Կդժվարանաք ձեր տեսակետը պնդել, կկորցնեք ինքնատիրապետումը: Շատ կարևոր է հանգստություն պահպանել և պարզ քննարկումը վեճի չվերածել: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Առողջական խնդիրների պատճառով՝ հնարավոր է ստիպված լինեք որոշ ծրագրեր… Read More »

2մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատունը կառուցվում է բացառապես աշխատավարձով

By | 03.11.2016

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պարզվում է հետ չի մնում իրօլիգարխ գործընկերներից: Նա ևս շքեղ առանձնատուն է կառուցում: Բացառապես իր աշխատավարձով ապրող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շքեղ դղյակը Վահագնի թաղամասում շուտով ավարտուն տեսք կստանա։ Անշարժ գույքի շուկայի մասնագետները նոր կառուցվող այս առանձնատունը գնահատում են ավելի քան 2մլն. ԱՄՆ դոլար: Աղբյուրը ̀   politik.am

Սյունիքի մարզպետն աշխատանքից ազատել է Սուրիկ Խաչատրյանի թիմակից բժիշկներին

By | 03.11.2016

«Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը Սիսիանի մի քանի բժիշկների, որոնք նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիմակիցներից են, հեռացրել է աշխատանքից եւ առաջիկայում պատրաստվում է հեռացնել նաեւ Գորիս քաղաքի հիվանդանոցի տնօրենին, որը Սյունիքի նախկին մարզպետի ազգականն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մարզպետ Վահե Հակոբյանը, անդրադառնալով տեղեկություններին, նախ հետաքրքրվել է, թե ով է դա… Read More »

Բայերը նվազագույն հաշվով հաղթեց Տոտենհեմին (տեսանյութ)

By | 03.11.2016

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց Լևերկուզենի «Բայերին»: Հանդիպման արդյունքը որոշեց գերմանական ակումբի կիսապաշտպան Կևին Կեմպլը, ով 65-րդ րոպեին գնդակն ուղարկեց Ուգո Լորիսի պաշտպանած դարպասը: «Տոտենհեմ»-«Բայեր» Լ. ՝ 0:1 Գոլը՝ Կեմպլ (65) G խմբում զուգահեռաբար ընթացող «Մոնակո»-ԲԿՄԱ հանդիպումն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով: Ֆրանսիական ակումբը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «բանակայինների» դարպասը:… Read More »

Կարեն Կարապետյանը զգուշացվել է Միհրան Պողոսյանին. «Հրապարակ»

By | 03.11.2016

Մինչ Սերժ Սարգսյանը փորձում է կարմիր գծերի ու արագաչափերի թեմայից դիվիդենտներ քաղել, «Հրապարակ»-ի աղբյուրների պնդմամբ, Քեթրինի Միհրանին` Միհրան Պողոսյանին, Կարեն Կարապետյանի թեթև ձեռամբ զգուշացվել է, որ այդ «գծերը» պետք է տնօրինի պետությունը, գումարը գնա պետբյուջե: Ու հիմա, լավատեղյակների փոխանցմամբ, նախկին ԴԱՀԿ Միհրանը, որը պատրաստվում է ռեյտինգայինով պատգամավոր դառնալ ապագա պառլամենտում, որոշել է «երկուսը մեկում» անել`… Read More »

«Գրանդ հոլդինգ»-ի սեփականատերը ցանկանում է պատգամավոր դառնալ ՀՀԿ ցուցակով. «Ժամանակ»

By | 03.11.2016

«Ժամանակ» թերթը գրում է. «Գրանդ հոլդինգ»-ի սեփականատեր, հանգուցյալ Հրանտ Վարդանյանի կրտսեր որդին՝ Կարեն Վարդանյանը ցանկանում է պատգամավոր դառնալ ՀՀԿ ցուցակով։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա ակտիվ բանակցություններ է վարում իշխող կուսակցության հետ։ Հիշեցնենք, որ Կարեն Վարդանյանը 2007-ին ԱԺ էր անցել ՀՅԴ համամասնական ցուցակով։ Վարդանյանի մյուս որդին՝ Միքայել Վարդանյանը, ով տարիներ առաջ ՀՀԿ-ի կողմից առաջադրված եւ մեծամասնականով ընտրված… Read More »