Ամենօրյա արխիվներ: 03.11.2016

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Նոյեմբերի 3-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում` Նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի նոյեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`  21.80C (1995 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`     -3.40C (1975 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`… Կարդալ ավելին »

Ավարտվեց Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ երկօրյա միացյալ ժողովը

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում (Նյու Յորք) գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի, Կանադայի հայոց թեմի թեմական խորհուրդների դիվանների և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական մարմնի անդամների միացյալ ժողովը: Երկօրյա ժողովի ընթացքում «Եկեղեցին տանել դեպի… Կարդալ ավելին »

Նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի աշխատանքային հանդիպումը երիտասարդական հասարարակական կազմակերպությունների հետ

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի աշխատանքային հանդիպումը երիտա-սարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում հստակեցվեցին 2017 թ. ընթացքում երիտասարդական քաղաքականության պետական կառավարման լիազոր մարմնի և հասարակական կազմակերպությունների համագործակցության շրջանակներն ու ուղղությունները: Նախարարի տեղակալը ներկայացրեց երիտասարդական քաղաքականության ոլորտում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2017 թվականի գերակա խնդիրը և… Կարդալ ավելին »

ՀՀ Պն Մամուլի հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե նոյեմբերի 3-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել են սահմանամերձ բնակավայրերում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետերը, չի համապատասխանում իրականությանը, բացահայտ ապատեղեկատվություն է և բնակավայրերի թիրախավորումը բացառված է: ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան գործողությունների են դիմում… Կարդալ ավելին »

Միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն արժանացել է Առաջին մրցանակի և Գավաթի

2016 թվականի հոկտեմբերի 24-29-ը, Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած «Նիս Լազուրի ափ» դաշնակահարների 9-րդ միջազգային մրցույթին մասնակցած մեր հայրենակից, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն արժանացել է Առաջին մրցանակի և Գավաթի: «Նիս Լազուրի ափ» դաշնակահարների 9-րդ միջազգային մրցույթը նվիրված էր Նիսի ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր, հայտնի դաշնակահար Սիմոն Դելբեր-Ֆևրիեի հիշատակին: Մրցույթը համախմբում էր տարբեր երկրների… Կարդալ ավելին »

Նախարարը հանդիպեց Հայաստանում Գերմանիայի դեսպանին

Նոյեմբերի 3-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերին։ Շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ՝ դեսպանը առանձնացրեց էներգետիկ ոլորտում հայ-գերմանական համագործակցության բարձր մակարդակն ու իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։ Մաթիաս Քիսլերի կարծիքով, թեև Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը բավական ընդգրկուն են, այնուհանդերձ դրանք  ընդլայնման լավ հեռանկարներ ունեն։ Դեսպանի խնդրանքով նախարարը… Կարդալ ավելին »

Նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Նոյեմբերի 3-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովայի հետ: Շնորհավորելով նախարար Կարայանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Սայյորա Այուպովան նշել է, որ Հայաստանում գործունեության երկու տասնամյակների ընթացքում նախարարության հետ արդյունավետ համագործակցություն են իրականացրել և հույս հայտնել, որ դրանք հետագայում էլ կշարունակվեն բարձր մակարդակով: Ընկերության… Կարդալ ավելին »

Ամրագրելով բնության հուշարձանների բնապահպանական առաջնահերթությունները` կխթանվի էկոտուրիզմի զարգացումը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է CNF /Կովկասի բնության հիմնադրամի/ գերմանական կազմակերպության գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիին, Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանին և ֆինանսական խորհրդատու Վարդան Գրիգորյանին: Արծվիկ Մինասյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ՀՀ բնապահպանության նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի միջև առկա սերտ համագործակցությունն էլ ավելի ինտենսիվացնելու անհրաժեշտություն կա: Բնապահպանության նախարարը պատրաստակամություն է… Կարդալ ավելին »

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են մթերումների կազմակերպմանն առնչվող խնդիրներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպմանը մասնակցում  էին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, այլ պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղմթերքների ավելցուկի մթերման նպատակով… Կարդալ ավելին »