Ամենօրյա արխիվներ: 01.11.2016

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված միջոցառումներին

Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում ներկա գտնվեց Հայկական        Բարեգործական Ընդհանուր Միության 89-րդ համաժողովին և Միության 110-ամյակին նվիրված միջոցառումներին: Համաժողովի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը բերեց ՀԲԸՄ անդամներին։ «Հայրապետական սիրով ողջունում ենք Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 110-ամյա հոբելյանի հանդիսավոր միջոցառման մասնակիցներիդ և… Կարդալ ավելին »

Նյու Յորքի Ս. Վարդան եկեղեցում նշվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 17-րդ տարեդարձը

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Նյու Յորքում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի առիթով Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Ս. Վարդան առաջնորդանիստ տաճարում մատուցվեց Ս. Պատարագ։ Սրբազան արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 17-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք։ Պատարագի արարողությանը ներկա… Կարդալ ավելին »

ԱԳ նախարարի հանդիպումը Ինդոնեզիայի փոխնախագահի հետ

Նոյեմբերի 1-ին պաշտոնական այցով Ջակարտայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Ինդոնեզիայի փոխնախագահ Յուսուֆ Կալլան: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ինդոնեզիայի փոխնախագահը կարևորեց երկկողմ հարաբերությունների առավել խորացումը՝ այս առումով արժևորելով Հայաստանի արտգործնախարարի այցը Ջակարտա։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Ինդոնեզիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, տարբեր գերատեսչությունների միջև փոխգործակցության ծավալման, առևտրատնտեսական համագործակցության խթանման անհրաժեշտությունը՝ կարևորելով այդ նպատակով… Կարդալ ավելին »

Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի եւ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 1-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Քրիստին Դըֆրենյն ու պատվիրակության անդամները Բելգիայի Թագավորության Սենատի անունից ծաղկեպսակ են դրել Մեծ եղեռնի հուշարձանին, ծաղիկներ… Կարդալ ավելին »

Երևանում բոտուլիզմի դեպք է արձանագրվել

Հոկտեմբերի 31-ին Երևանում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով, որից մեկը մահվան ելքով: ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված ծիծակի օգտագործումն է: Ընտանիքի 4 անդամը պահածոյացված սնունդն օգտագործել են հոկտեմբերի 26-ին: Ուտելուց 24 ժամ անց առաջին հիվանդի մոտ ի հայտ են… Կարդալ ավելին »

Լևոն Ալթունյանն ընդունել է Բելառուսի դեսպանին

Բելառուսի և Հայաստանի առողջապահության նախարարությունների  համագործակցությունն ընթանում է 2005 թվականին ստորագրված համաձայնագրի շրջանակում: Ոչ միայն ամենամսյա փոխտեղեկատվություն է իրականացվում  վարակիչ հիվանդությունների, այլև կազմակերպվող գիտաժողովների և սեմինարների վերաբերյալ: Կողմերը համագործակցում են դեղերի գրանցման ոլորտում, աշխատանքներ են տարվում համատեղ  տարբեր  ծրագրերի իրականացման ուղղությամբ։ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան… Կարդալ ավելին »

Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի սոցիալական ապահովության համակարգերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ  Արայիկ Պետրոսյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեստեց Կրալովեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակը երկու երկրներում սոցիալական ապահովության համակարգերի հետ ծանոթացումն էր և  «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև սոցիալական ապահովության մասին» պայմանագրի նախագծի քննարկումը:   Շնորհակալություն հայտնելով այցի և համատեղ գործունեության… Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Եվա Վրայիլային: Վարչապետը կարևորել է հայ-հունական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և ՀՀ կառավարության անունից՝ երկկողմ կապերի խթանմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնել: Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է ակտիվ աշխատել հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժի իրացման ուղղությամբ: Տիկին Վրայիլան նշել… Կարդալ ավելին »