Ֆեյսբուքը հայտարարել է իր հազարավոր օգտատերերի մահվան լուրը

By | 12.11.2016
Загрузка...

Հազարավոր օգտատերեր մուտք գործելով Ֆեյսբուք, տեսել են իրենց մահվան մասին հայտարարությունը:

«Ինդիփենդենթ»-ի հաղորդման համաձայն, Ֆեյսբուք ընկերության պատասխանատուները հայտարարել են, որ տեխնիկական անսպասելի խափանման պատճառով, կարճ ժամանակով որոշ հաշիվների օգտատերերը մահացած են ներկայացվել:

Ընկերության խոսնակը նշել է. «Դա թույլ տրված սարսափելի սխալ է եղել, որը կարճ ժամանակ անց ուղղվել է: Մենք ցավում ենք տեղի ունեցածի համար »:

Օգտատերերի մահան վերաբերյալ հայտարարությունը սխալմամբ հայտնվել է մեծ թվով օգտատերերի, այդ թվում Ֆեյսբուքի տնօրեն Մարք Ցուկերբերգի էջում:

Պատգամում նշված է եղել. «Հույսով ենք, նրանք ովքեր սիրում էին Մարքին կմխիթարվեն կարդալով նրա համար հղված ուղերձները»:

Որոշ օգտատերեր այս պատգամը որպես կատակ  են ընդունել ու դրան ի պատասխան երգիծական գրառումներ են կատարել:

fb50

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...