Քննարկվեցին ՎԶԵԲ-ի հետ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 30-ին հանդիպեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի պատվիրակությանը՝ Եվրոպայի և Հարավ-կովկասյան երկրների տնօրեն Ֆրանսիս Մալիժի գլխավորությամբ։ Քննարկվեցին բանկի կողմից էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքն ու հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարևորեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Նախարարը հույս հայտնեց, որ այդ համագործակցությունը կշարունակվի նաև առաջիկայում։ Անդրադառնալով բանկի հետ հետագա համագործակցությանը՝ կարևորվեց ՎԶԵԲ-ի ոչ միայն ուղղակի մասնակցությունը, այլև աջակցությունը ներդրումային ծրագրերում մասնավոր ներդրողների ներգրավման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆրանսիս Մալիժին նշեց, որ Հայաստանը շատ կարևոր երկիր է ՎԶԵԲ-ի համար։ Անցած տարի բանկի կողմից իրականացվել է 140 մլն եվրոյի 15 ծրագիր։ Տեղեկացրեց, որ ընթացիկ  տարում նախատեսված 13 ծրագրերի շրջանակներում ներդրումները կհասնեն 100 միլիոնի։ Ֆրանսիս Մալիժեն փոխանցեց, որ ՎԶԵԲ-ը շահագրգռված է ակտիվացնել աշխատանքները Հայաստանի էներգետիկ և բնական պաշարների ոլորտում։ Պատվիրակության ղեկավարը ներկայացրեց այն հեռանկարային ոլորտները, որտեղ բանկը պատրաստ է ներդրումներ իրականացնել։

Անդրադառնալով բանկի ներդրումային հետաքրքրություններին՝ Աշոտ Մանուկյանը նշեց, որ Հայաստանի համար առաջնայինը էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման ապահովումն է։

-Այդ առումով շատ կարևոր է վերականգնվող էներգետիկայի զարգացումը։ Վերջին տարիներին նկատելի առաջընթաց է արձանագրվել փոքր ՀԷԿ-երի ոլորտում։ Այժմ եկել է ժամանակը վերականգնվող էներգետիկայի մյուս աղբյուրների զարգացման համար,-նշեց նախարարը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային ծրագրերին։ Քննարկվեցին  ՎԶԵԲ-ի մասնակցության հնարավորությունները։

vzeb4

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով