Քննարկվել է Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ռազմավարության նախագիծը

By | 14.11.2016

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:

 

Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյանը ներկայացրել է Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման   ռազմավարության նախագիծը, որի նպատակն է աշխատողների առողջության պահպանման  առավել հետևողական և համակարգված քաղաքականության իրականացումը և հանրապետությունում աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման համակարգի ներդրումը:

 

Նա  նաև նշել է , որ նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական խումբ, որի կողմից պետք է մշակվի ազգային ծրագիր, որի ընդունմամբ հնարավոր կլինի  համակարգելու աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ոլորտում տարվող  քաղաքականությունը առաջիկա երկու տարիների ընթացքում:

 

Հարցի ներկայացումից հետո հանձնաժողովի անդամների կողմից հնչեցել են մի շարք դիտողություններ և առաջարկություններ, մասնավորապես առաջարկվել է ռազմավարության մեջ անդրադառնալ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդություններից ապահովագրական համակարգի ներդրմանը,  ի պատասխան՝ նախարարն  առաջարկել է հարցը քննարկել միջգերատեսչական խմբում և ապահովագրական համակարգի ներդրումը՝ որպես քայլ,  ներառել մշակվելիք ազգային ծրագրում:

 

Նիստի ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը առաջարկել է հնչած առաջարկությունների հիման վրա լրամշակել ռազմավարության նախագիծը և հանձնաժողովի կողմից լրամշակված տարբերակին տալ դրական եզրակացություն:

1-k_vhm_4130

Ես նաև կողմնակի ապացույցներ ունեմ, որ Արարատ Միրզոյանը իսկապես Թուրքիայի ագենտ է. Վահան Բադասյան.armdaily.am

19.01.2021

Սահմռկեցուցիչ դեպք. անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դին.ARM24.net

19.01.2021

«Այնքան տականք ես ու ողորմելի, որ քեզ թշնամին կհրաժարվի դատել».Արշակ Սարգսյան

20.01.2021

«Եթե այս ամենից հետո ինչ-որ մեկը կասկածներ ունի այս իշխանության եւ նիկոլիկի մահաբեր լինելու մասին, թող գնա եւ գլուխը պատին տա».Մարգարիտ Եսայան

19.01.2021

«Հաղորդում հանցագործության մասին կամ հարցեր, որոնք որդեկորույս ծնողի մոտ մնացել են անպատասխան». Կարեն Լևոնյան

19.01.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով