Քննարկվել են ՀՀ կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացման ուղղությունները

By | 18.11.2016

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ համագործակցությունը և կարևորել տարբեր ոլորտներում ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ իրականացված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման, Երևանի մետրոպոլիտենի, Երևանի ջրամատակարարման ցանցի վերականգնման, կոշտ թափոնների կառավարման ծրագրերը:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վարկային ծրագրերի շրջանակում Եվրոպական ներդրումային բանկից ստացված տեխնիկական աջակցության համար և նշել, որ այն էապես բարձրացնում է տրամադրվող վարկերի նպատակայնությունը և արդյունավետությունը: Վարչապետը նշել է, որ կառավարությունն այսուհետ էլ ավելի բծախնդիր կերպով է մոտենալու վարկային միջոցների ծախսմանը՝ հաշվի առնելով դրանց նպատակն ու մուլտիպլիկատիվ էֆեկտը:

Այդ առումով Կարեն Կարապետյանը կարևորել է ՀՀ կենտրոնական բանկի և ԵՆԲ-ի միջև ստորագրվելիք ՓՄՁ ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի պայմանագիրը՝ 50 մլն եվրո արժողությամբ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է առավել զարգացնել փոխգործակցությունը, և որպես հնարավոր համագործակցության ուղղություններ՝ առաջարկել է դիտարկել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստվում է այս բնագավառների զարգացման ուղղությամբ ներկայացնել նոր ռազմավարություններ:

Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ ստեղծվելու են ոլորտային նոր հիմնադրամներ, որոնք ուղղված են լինելու բիզնեսի խթանմանը և այս ուղղությամբ ևս հնարավոր է ընդլայնել գործակցությունը կառավարության ու ԵՆԲ-ի միջև:
Յան Վապավուրին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ՀՀ նոր կառավարությանը մաղթել հաջողություններ՝ հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում: ԵՆԲ փոխնախագահը նշել է, որ տեղյակ է բիզնես միջավայրի բարելավմանը միտված ՀՀ կառավարության քայլերի մասին և ընդգծել, որ ԵՆԲ-ն պատրաստ է այդ ուղղությամբ ևս օժանդակություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին:

Միաժամանակ Յան Վապավուրին գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցության մակարդակի առնչությամբ և նշել, որ ԵՆԲ-ն մեծածավալ միջոցներ է ուղղել մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը:

Նա վստահություն է հայտնել, որ համատեղ բոլոր ծրագրերը կշարունակեն նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը:
Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը և Յան Վապավուրին քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

k-hand-1

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով