Քննարկվել են լիբանանյան ներդրողների խնդիրները

By | 30.11.2016

Նոյեմբերի 30-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնի և Լիբանանի համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Դեսպան Ժան Մաքարոնն իր ներածական խոսքում ողջունել է նախարարության բարեփոխումները և ՀՀ կառավարության ակտիվ տնտեսական դիմագիծը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում լիբանանյան ներդրողների հետաքրքրությունների շրջանակը, մասնավորապես նշելով հետևյալ ոլորտները` սուրճի, քաղցրավենիքի արտադրություն, զբոսաշրջություն, աղբանահություն և գյուղատնտեսություն:

Լիբանանի դեսպանը նախարարին հայտնել է, որ Հայաստանում գործող լիբանանյան ընկերությունները ՀՀ քաղաքացիներին ապահովում են 3000-4000 աշխատատեղերով: Ժան Մաքարոնը հավելել է, որ շահագրռված է աշխուժացնելու Լիբանանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցությունը:

 

Նախարար Սուրեն Կարայանը լսել է լիբանանյան ներդրողներին հուզող խնդիրները, որոնք հիմնականում առնչվում են հարկային և մաքսային ոլորտներին: Նա նշել է, որ նոր Կառավարության քաղաքականությունն է` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում նվազեցնել հսկիչ գները:Նախարարը հորդորել է գործարարներին նման խոչընդոտների բախվելու դեպքում դիմել նախարարություն:

 

Սուրեն Կարայանը հանձնարարել է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամին մշտապես կապի մեջ լինել Լիբանանի համայնքի խորհրդի հետ` իրազեկվելու վերջիններիս խնդիրների վերաբերյալ:

 

Նախարարը վստահեցրել է, որ նախարարությունը կանի առավելագույնը, որպեսզի լիբանանցի գործարարների համար Հայաստանի գործարար միջավայրը լինի առավել հարմարավետ:

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Ժան Մաքարոնին հանդիպման համար և հույս հայտնել, որ լիբանանյան ներդրումների ներուժը լավագույնս կիրացվի Հայաստանում:

 libanan8

Ես նաև կողմնակի ապացույցներ ունեմ, որ Արարատ Միրզոյանը իսկապես Թուրքիայի ագենտ է. Վահան Բադասյան.armdaily.am

19.01.2021

Սահմռկեցուցիչ դեպք. անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դին.ARM24.net

19.01.2021

«Այնքան տականք ես ու ողորմելի, որ քեզ թշնամին կհրաժարվի դատել».Արշակ Սարգսյան

20.01.2021

«Եթե այս ամենից հետո ինչ-որ մեկը կասկածներ ունի այս իշխանության եւ նիկոլիկի մահաբեր լինելու մասին, թող գնա եւ գլուխը պատին տա».Մարգարիտ Եսայան

19.01.2021

«Հաղորդում հանցագործության մասին կամ հարցեր, որոնք որդեկորույս ծնողի մոտ մնացել են անպատասխան». Կարեն Լևոնյան

19.01.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով