Քննարկվել են դպրոցներում անվտանգության խնդիրները

By | 30.11.2016
Загрузка...

Նոյեմբերի 29-ին ՀՀ Արմավիրի մարզում կայացավ ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի ներդրմանն աջակցելու նպատակով ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթաց:

Հիմնական նպատակն էր նպաստել ուսումնական հաստատությունների «Աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների» ներդրման գործընթացի կարողությունների զարգացմանը:

Դասընթացը կազմակերպվել էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի աջակցությամբ: Մասնակցում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության, ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Քննարկման ժամանակ ներկայացվեցին հետևյալ թեմաները.
1) ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանը` որպես ուսումնական հաստատության համալիր անվտանգության հիմնական բաղադրիչ,
2) աղետների ռիսկի նվազեցման կրթությունը և դպրոցների անվտանգությունը,
3) ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման մեթոդական ուղեցույցի կառուցվածքը:

Ակնկալվում է դասընթացի արդյունքում ՀՀ Արմավիրի մարզում ունենալ վերապատրաստված մասնագետներ, ովքեր կաջակցեն իրենց ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակմանը:

anvtg521

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...