Քըլըչդարօղլուն հորդորել է Թուրքիայի վարչապետին տեր կանգնել մարդու իրավունքներին

By | 06.11.2016
Загрузка...

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «Ջումհուրիեթ» պարբերականի ձերբակալված լրագրողների և ղեկավարության հարցով դիմել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմին:

«Այստեղից պարզ ու հստակ ձևով կոչ եմ անում Բինալի Յըլդըրըմին` տեր կանգնիր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և ազատություններին, մամուլի ազատությանը: Ի՞նչ է արել «Ջումհուրիեթ» թերթը: Գյուլենականների հետ է համագործակցել, թե ռումբ է տեղադրել»,- Իզմիրում լրագրողներին ասել է Քըլըչդարօղլուն` հայտնելով իր մտահոգությունները կատարվածի առնչությամբ և հայտարարելով, որ ցանկանում են ապրել խաղաղության մեջ:

Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 6-ին հրավիրել է կուսակցության խմբակցության արտակարգ ժողով, որի ժամանակ իր տեսակետներն է հայտնելու երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ:

Հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելով համակարգիչները: Ձերբակալվել է 12մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: Եվս երեք աշխատակցի ձերբակալելու որոշում է ընդունվել:

Նոյեմբերի 5-ի որոշմամբ` պարբերականի ինը աշխատակից կալանավորվել է: Ընդդիմադիր պարբերականի լրագրողները կալանավորվել են «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով խմբավորման անունից գործողություն ծավալելու» մեղադրանքով:

qrch50

Armenpress.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...