Փարիզի կլիմայական փոփոխությունների համաձայնագիրն օրենքի ուժ ստացավ

By | 06.11.2016
Загрузка...

Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի առաջին համաձայնությունն ուրբաթ օրվանից օրենքի ուժ ստացավ: Համաձայնության նպատակն է կանխել ընթացիկ դարում Երկրագնդի ջերմաստիճանի երկու աստիճանից առավել բարձրացումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի միջազգային համաձայնությունը ստորագրած բոլոր երկրներն այսուհետ պարտավոր են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ջերմոցային գազերի ազդեցության ներքո Երկրագնդի ջերմաստիճանի բարձրացումը կանխելու համար: Այդ հանգամանքն անտեսելը կբերի բնական սառցադաշտերի հալվելուն, ինչպես նաև հեղեղների առաջացմանն ու մոտ ապագայում կլիմայական առավել խիստ փոփոխությունների պատճառ կդառնա:

Աշխարհի ավելի քան 180 երկրներ ՄԱԿ-ին են ներկայացրել մինչև 2020 թվականն աղտոտիչների չափերի կրճատման համար իրենց կարճաժամկետ ծրագրերը:

Իրանը նույնպես ստորագրել է այս համաձայնագիրը և կառավարությունը հիշյալ օրինագիծը  վավերացման համար փոխանցել է Իսլամական խորհրդարանին:

Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի միջազգային առաջին համաձայնությունը ստորագրվեց   անցած դեկտեմբերին` Փարիզում, աշխարհի շուրջ 200 երկրների ներկայացուցիչների կողմից:

paris-klima450

Parstoday

«Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները».Հասմիկ Պապյան

12.02.2020

Թուրք քարոզիչները հանգիստ ֆռֆռում են Երևանում, սադրիչ տեսանյութեր ձայնագրում

13.02.2020

Մարդիկ, ովքեր սեփական մորն են փուռը տվել, այսօր երկրի ճակատագիր են որոշում.Հոգեբան. i TV

10.02.2020

Ո՞վ է այս մարդը,ո՞ր երկրի ղեկավարն է,և ինչու՞ է բացակայում ՀՀ պետական դրոշը

13.02.2020

Արցախում երկու զինվոր է մահացել

12.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...