Ցավակցություն Իմամ Հոսեյնի Արբայինի կապակցությամբ

By | 20.11.2016

Այսօր՝ լուսնային հիջրեթի 1438 թվականի սաֆար ամսվա 20-ը, 2016 թվականի նոյեմբերի 20-ը, աշխարհի շիաների երրորդ առաջնորդ Էմամ Հոսեյնի նահատակության քառասունօրյակն է`Արբայինը:

Իմամ Հոսեյնը նահատակվեց լուսնային հիջրեթի 61 թվականի մոհառամ ամսվա 10-ին, իր մի խումբ հավատարիմ աջակիցների հետ միասին, Մոհամմեդի անխառն իսլամը կենդանի պահելու համար բարձրացված  ընդվզման արդյունքնում :

Էմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի սգո արարողություններն իրականացվում են մզկիթներում ու հոսեյնիեներում, Մաշհադ քաղաքում գտնվող շիաների ութերորդ առաջնորդ Էմամ Ռեզայի դամբարանում և Ղոմ քաղաքում գտնվող Հազրաթ Մաըսումեի դամբարանում:

Նույն առիթով միլիոնավոր ուխտավորներ Իրաքի տարբեր շրջաններից ու աշխարհի այլ երկրներից, այդ թվում` իսլամական Իրանից, ոտքով կամ  խմբերով մեկնում են Իրաքի հարավում գտնվող Քյարբալա` Էմամ Հոսեյնի նահատակության քառասունօրյակի հանդիսություններին մասնակցելու համար: Ամեն տարի Էմամ Հոսեյնի Արբայինի հանդիսություններին ժողովրդային ծավալուն մասնակցությունը միջազգային լայն արձագանք է գտնում:

ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը Էմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության Արբայինի կապակցությամբ ցավակցություն է հայտնում բոլոր մուսուլմաններին, հատկապես աշխարհի շիաներին ու այլ ազատախոհներին:

rohani-cc

Parstoday

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով