Տեղի ունեցավ Արթուր Հայրապետյանի գրքի շնորհանդեսը

By | 14.11.2016
Загрузка...

Նոյեմբերի 13-ին the club ԱԿՈՒՄԲ-ում տեղի ունեցավ գրող, լրագրող Արթուր Հայրապետյանի, թվով երրորդ գրքի <<Սարդոստայն>> շնորհանդեսը: Ընթերցասեր հասարակություն էր հավաքվել: Մի պահ ելույթների ժամանակ այքան գեղեցիկ ու ջերմ խոսքեր հնչեցին, որ հեղինակը էլ ավելի հուզվեց:

Մեկ րոպե լռությամբ հարգեցին ներկաները հեղինակի տատիկի և վարպետի՝ Ռուբեն Հովսեփյանի հիշատակի համար: Այնուհետև Արթուր Հայրապետյանն ու գրքի խմբագիրը՝ Սեդա Կարապետյանը գինով օծեցին գիրքը: Հեղինակը մակագրել էր նախապես, որ իր վարպետին պետք է գիրքը նվիրեր, սակայն չհասցրեց: Գիրքը Արթուր Հայրապետյանը մակագրված վարպետին, նվիրեց Ռուբեն Հովսեփյանի թոռանը՝ Ռուբենին:

Հուզիչ էր ու հուզականության մեջ այնքան սեր կար հեղինակին ուղված, որ բոլորը գրկում էին հեղինակին, լուսանկարվում և այդ ամենը մարդկանց սերն էր առ հեղինակն ու գրողը: Արթուր Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջինը շնորհակալություն է ուզում հայտնել գրքի խմբագրին՝ Սեդա Կարապետյանին, ով ջանք ու եռանդ չի խնայել, որ ստեղծվի այս գիրքը:

Եթե Սեդան չլիներ, անկեղծ կարող եմ ասել, որ գիրքը այն չէր լինի: Աշխատել ու աշխատել է: Ես ընդամենը ուղարկել եմ գործերս ու հետո պատրաստի տեքստ եմ ստացել: Նույնիսկ հիմա, որ կարդում էին, ականջներիս խորթ էր գիրս: Դա հենց խմբագրից է գալիս, որովհետև Կարապետյանը հյուսել ու ներկապնակի մեջ է շարել, հետո ստանալով գույն ու պատկեր:

Շնորհկալ եմ բոլորին, ովքեր ներկա գտնվեցին: Երեկոյին ելույթ ունեցած շատերը, ու շատերից լսեցինք, որ Արթուրը ազնիվ ու բարի մարդ է, միշտ հասնող ու միշտ պայքարող, մտավորական, ասացին նրան: Ու այդ ընթացքում գրողը համեստ, լուռ հետևում էր ամեն մեկի խոքին: Մելսիդա Հակունցն էլ Արթուր Հայրապետյանին նվիրեց ԱՄՆ ՀԳՄ անամատոմսը: Օրեր առաջ հեղինակը դարել է ԱՄՆ հայ գրողների միություն անդամ : Ու ինչպես հեղինակն ասաց՝ ընտիր օր է, այսօրն է նաև ծնվել Վանո Սիրադեղյան գրողը, մարդը…

15056371_924588214352083_2339320273660715527_n 14993386_924574574353447_6697958511995842684_n 14980728_924574711020100_8883573170727403749_n image image image image image image image image art-art628_n

15037119_1864913030406725_3794519502079193770_n 15068946_1864913113740050_8303503890642469979_o

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...