Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

By | 25.11.2016

Նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված զորային կառույցի կենսագործունեությանը, ինչպես նաև զինված ուժերի զարգացման պլանի, ՀՀ սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին:

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են նաև ԼՂՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Ներկայացված զեկույցում ընդգծվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդլայնվել են հայկական զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունները, լրակահավորվել են մարտական հենակետերը, ժամանակակից պատերազմների բնույթին և հակառակորդի կարողություններին համապատասխան հայկական զինուժը սպառազինվել է ռազմատեխնիկական նոր միջոցներով, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին հատկացվել են տեսադիտարկման համակարգեր ու սարքեր, գիշերային նշանոցներ:

Ընդհանուր առմամբ, վերլուծելով պլանի և ծրագրի կատարման ընթացքը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշել է, որ իրականացվող միջոցառումները նպատակաուղղված են զինված ուժերի մարտունակության առավել բարձրացմանը, առաջադրված խնդիրների արդյունավետ կատարմանը:

Ամփոփելով Կոլեգիայի նիստի աշխատանքները` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորել է քննարկված հարցերի արդիականությունը, խնդիրներ է առաջադրել հետագա անելիքների և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման վերաբերյալ:

kol-nist36

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով