Վ. Քոչարյան. Հայաստանը բարձր է գնահատում իրավական ոլորտում համագործակցությունը ՇՀԿ անդամ-պետությունների հետ

By | 29.11.2016
Загрузка...

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նոյեմբերի 23-24-ին մասնակցել է Չինաստանում կայացած «Շանհայի համագործակցության կազմակերպության և Մետաքսի ճանապարհի շրջանակներում իրավական համագործակցության խթանում» խորագրով միջազգային ֆորումին:

Ֆորումի ընթացքում փոխնախարարը հանդես է եկել ելույթով և նշել, որ Հայաստանի ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակն ապահովում է տարբեր ոլորտներում համագործակցության կայուն հիմքեր, և երկու կողմերի միջև ստորագրված հուշագիրը սահմանում է համագործակցության այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են՝ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդումը, համատեղ ջանքերով ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարը։

Վիգեն Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում իրավական ոլորտում համագործակցությունը ՇՀԿ անդամ-պետությունների հետ և որպես նման համագործակցության վառ օրինակ մատնանշել է Հայաստանի և Չինաստանի միջև «Քրեական գործերով իրավական փոխօգնության մասին» համաձայնագիրը, որը վավերացվել է  ՀՀ ազգային ժողովի կողմից։

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը իր բոլոր գործընկերների հետ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով»,-ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

Ֆորումի ընթացքում ներկաները քննարկել են  իրավական համագործակցության ը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախաձեռնության իրավական աջակցումանը վերաբերող հարցեր ու առաջարկներ։

shg1_1_

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...