Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել նոր կառավարությանը

By | 27.11.2016

Նոյեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանում քվեարկության է դրվել նոր կառավարությանը վաստահության քվե տալու նախագիծը։

Թբիլիսիի կառավարության ընդդիմադիր պատգամավորները նիստին չեն մասնակցել: Վրաստանի խորհրդարանն ունի 150 աթոռ, որոնց մեծ մասը զբաղեցնում է իշխող կուսակցության պատգամավորները: Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության կազմը ներկայացրել է նոյեմբերի 22-ին: Նախարարների մեծ մասը պահպանել են իրենց պաշտոնները:

Վերջին տարիներին Վրաստանում մի քանի կառավարություն է աշխատել: Սակայն բոլորը խորհրդարանից վստահության ձայն ստանալուց քիչ անց, նպաստավոր չեն տեսել միջավայրը և հրաժարվել են գործունեությունը շարունակելուց: Փաստորեն նոր կառավարությունը վստահության ձայն է ստացել այն խորհրդարանից, որտեղ ընդդիմադիր պատգամավորները փոքրամասնություն են կազմում և անկարող են դեմ գնալ մեծամասնությանը:

Գործող վարչապետ ՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը հաղթել էր 2016 թվականի հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրություններում և ստացել նոր կառավարություն ձևավորելու իրավունք:

Վրաստանի վարչապետը շեշտել է, որ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ կառավարության որոշման համար հաշվի են առնվում երկրի և ժողովրդի շահերը: Պետք է ասել, որ Թբիլիսիի կառավարության արտաքին քաղաքականությունը մի քանի առանցքներ ունի:

Դա հիմնականում կենտրոնացած է Ռուսաստանի, արևմտյան պետությունների և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համագործակցության վրա: ՆԱՏՕ-ի, Արևմտյան երկրների և Ռուսաստանի հետ Վրաստանի նոր կառավարության համագործակցությունը կարող է ազդել նոր կառավարության գործունեության վրա: Եթե 2003 թվականին նախկին նախագահ ՝ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարության սկիզբը համարենք դարձակետ, ապա հնարավոր կլինի նկատել Թբիլիսիի կառավարությունների միջև տարբերությունները:

Սահակաշվիլիի և նրան հաջորդող կառավարությունների միջև առկա գլխավոր տարբերությունը եղել է այն, որ Սահակաշվիլիի կառավարությունը հակված էր ՆԱՏՕ-ի և Արևմուտքի կողմը ՝ առանց Ռուսաստանի դիրքորոշումները հաշվի առնելու: Սակայն հաջորդ կառավարություններում հաշվի է առնվել նաև Ռուսաստանի կարծիքը: Փաստորեն Սահակաշվիից հետո, կառավարությունները չեն փորձել Մոսկվային նեղացնել:

Սակայն կասկածից վեր է , որ Ռուսաստանը հետևում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վերաբերյալ բոլոր տեղաշարժերին: Ամփոփելով ասենք, որ Վրաստանի նոր կառավարությունը ճշտելով ներքին ու արտաքին քաղաքականությունների ուղղվածությունը , կարող է որոշել իր գործունեության ժամկետը:

Ի դեպ, այդ հարցում իրենց ազդեցությունն են ունենալու նաև արտասահմանյան օգնությունները և տարածաշրջանի ու աշխարհի տարբեր երկրների ու միջազգային ֆինանսական շրջանակներից ստացած բազմաթիվ վարկերը:

ge-parlam0

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով