Վլադիմիր Գասպարյանի պատգամավոր փեսան ԱՄՆ-ում երկրորդ առանձնատունն է ձեռք բերել. «Ժամանակ»

By | 05.11.2016
Загрузка...

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում այս տարի մայիսին երկրորդ զավակն ունենալուն զուգահեռ ձեռք է բերել երկրորդ առանձնատունը։ Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերից հայտնի է դառնում, որ այս տարի հունիս ամսին ԱԺ պատգամավորը բնակարան (կոնդո) է ձեռք բերել 475 հազար ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում, որից 200 հազարը վճարել է կանխիկ։ Ի դեպ, սա Արթուր Գևորգյանի միակ առանձնատունը չէ ԱՄՆ-ում։ Անցած տարի նմանատիպ մի առանձնատուն Գևորգյանը գնել է Գլենդելում՝ 520 հազար դոլար արժողությամբ, նույնպես վճարելով 200 հազար կանխավճար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

jamanak

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...