Վիգեն Սարգսյանը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների

By | 22.11.2016
Загрузка...

ՀՀ զանգվածային լրատվամիջոցներով ՀՀ զինված ուժերի առօրյան լուսաբանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 60-րդ և Հանրային ռադիոընկերության 90-րդ տարեդարձերի կապակցությամբ նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների:

Մասնավորապես, պարգևատրվել են «Իմ բանակը» հաղորդաշարի հեղինակ Վարդան Հովհաննիսյանը, «Մարտիկ» հաղորդաշարի հեղինակ Սեյրան Շահսուվարյանը, «Ռադիոլուր» լրատվական գործակալության ավագ լրագրողներ Ալիսա Գևորգյանն ու Արմինե Գևորգյանը և Հասարակական հաղորդումների բաժնի հեղինակ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը:

Շնորհավորելով պարգևատրվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինված ուժերի գործունեության համակողմանի ու անաչառ ներկայացման առումով կարևորել է ԶԼՄ-երի դերը բանակում և ողջունել լրատվության միջոցներով զինված ուժերին վերաբերող նոր գաղափարների ու նոր ծրագրերի կյանքի կոչման աշխատանքների շարունակականությունը:

vig12

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...