Վերսկսվել են Կիպրոսի միավորման բանակցությունները

By | 20.11.2016
Загрузка...

ՄԱԿ-ի վերահսկողությամբ, Շվեյցարիայում մեկնարկել են Կիպրոսի միավորման բանակցությունները:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կիրակի օրը, Շվեյցարիայի Մոնթ Փելերինում վերսկսվել են Կիպրոսի միավորման բանակցությունները՝ այդ կղզու երկու հատվածների 42 տարվա անջատվածությանը վերջ դնելու նպատակով:

Երկօրյա այս նիստի գլխավոր թեմաները տարածքային փոխանակումներն են լինելու:

2015 թվականի մայիսից բանակցություններ են ընթանում Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և թրքաբնակ հատվածի ղեկավար Մուստաֆա Աքինչիի միջև:

1974 թ. Կիպրոսի Հունաստանին միացնելու նպատակով տեղի ունեցած հեղաշրջումից հետո, հաշվի առնելով կղզու թրքախոս փոքրամասնության մտահոգությունը, Թուրքիայի բանակը բռնազավթեց Կիպրոս կղզու հյուսիսային հատվածը:

Այդ ժամանակներից Միջերկրական ծովում գտնվող այս կղզին բաժանվել է երկու մասի:

kipr50

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...