Վերջին սոցհարցումների համաձայն Թրամփը առաջ է անցել Քլինթոնից

By | 02.11.2016

Վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն, ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածուն իր համախոհների թվով առաջ է անցել դեմոկրատ մրցակցին:

«Էյ Բի Սի» հեռուստակայանի երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ այդ հեռուստակայանի և «Վաշինգտոն Փոստ»-ի համատեղ սոցհարցման արդյունքները վկայում են, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի համախոհների թիվը մեկ տոկոսով գերազանցում է Դեմոկրատական կուսակցության մրցակից թեկնածու Հիլարի Քլինթոնի համախոհների թվին:

Համաձայն այս սոցհարցման արդյունքների, քվեարկողների 46 տոկոսը հավանաբար իր ձայնը կտա Թրամփին, իսկ 45 տոկոսը՝ Քլինթոնին:

«Էյ Բի Սի»-ի և «Վաշինգթոն Փոստ»-ի համատեղ սոցհարցման արդյունքները նաև պարզել են, որ անկողմնակալ նահանգներում, որոնց տված ձայները մեծ ազդեցություն կարող են գործել ընտրությունների վերջնական արդյունքի վրա, Քլինթոնը կշահի ձայների 41, իսկ Թրամփը՝ 48 տոկոսը:

Ընտրությունների այս շրջանում նման նահանգներից են  Արիզոնան, Ֆլորիդան, Հյուսիսային Կառոլինան, Օհայոն և Յուտան:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան  առաջիկա երեքշաբթի՝ նոյեմբերի 8-ին:

trump-klinton0

Parstoday

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով