Վարչապետ. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առջև մաքսիմալ օբյեկտիվ և անկախ լինելու խնդիր է դրված

By | 10.11.2016

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայության գլխավոր տնօրեն Կոնրադ Պեսենդորֆերին:
Վարչապետը կարևորել է պաշտոնական վիճակագրության դերը որոշումների կայացման գործում և արդյունավետ համարել Հայաստանի ու Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայությունների համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Նշելով, որ յուրաքանչյուր հարթակ կարևոր է մասնագիտական շփումների, փորձի փոխանակման համար՝ Կարեն Կարապետյանն օգտակար է համարել Եվրոպական միության աջակցությամբ ՀՀ վիճակագրական համակարգում ԵՄ չափանիշների ներդրումը, ինչպես նաև ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում ներկայում շարունակվող աշխատանքները:
Կոնրադ Պեսենդորֆերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ վարչապետին փոխանցել Ավստրիայի կանցլերի ջերմ ողջույնները: Նրա խոսքով՝ ՀՀ ԱՎԾ հետ տևական արդյունավետ համագործակցության փորձ է կուտակվել, այդ թվում նաև՝ Եվրոպական վիճակագիրների ասոցիացիայի շրջանակում: Ավստրիայի ԱՎԾ-ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ եվրոպական վիճակագրական համակարգի նոր զարգացումների ներքո մշակվում են վիճակագրական գործիքակազմի կիրառման նոր չափանիշներ, որոնց նպատակն օբյեկտիվ, անկողմնակալ և գիտական մտքի զարգացմանը համահունչ վիճակագրական համակարգի ձևավորումն է:
Ողջունելով նախատեսվող բարեփոխումները՝ կառավարության ղեկավարը նշել է, որ քայլեր են կատարվում նաև ՀՀ վիճակագրական համակարգի արդիականացման ուղղությամբ: Վարչապետի խոսքով՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առջև մաքսիմալ օբյեկտիվ ու անկախ լինելու խնդիր է դրված, քանի որ հանրային վստահության ապահովման համար անհրաժեշտ է ինֆորմացիոն աղբյուրների և ելակետային տվյալների հավաստիություն:

Հաշվի առնելով օբյեկտիվ վիճակագրական տվյալների կարևորությունը որոշումների կայացման գործում՝ Կարեն Կարապետյանը կարևորել է վիճակագրական տվյալների քննարկման ժամանակ հետադարձ կապի ապահովումը, ինչը թույլ կտա հասկանալ ելակետային ինֆորմացիայի սխալմունքի հավանականությունը և հնարավորինս բացառել դա:

%d5%af%d5%a1%d5%bc-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4_1

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով