Վարչապետն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին

By | 10.11.2016

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և հանձնաժողովի անդամներին:
Վարչապետը, ջերմորեն ողջունելով հյուրերին, նշել է, որ մեծ պատիվ է կառավարությունում ընդունել Նիկոլայ Ռիժկովին, ով իր ավանդն է ներդրել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և նշել, որ դրանք ավելի քան անկեղծ են: Կարեն Կարապետյանի խոսքով՝ երկու երկրներն ունեն մեծ ներուժ էլ ավելի ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ միջխորհրդարանական, միջկառավարական և միջտարածաշրջանային հարթակներում:

«Մենք ունենք լավ հնարավորություններ հայ-ռուսական հարաբերություններն օրինակելի դարձնելու համար: Բարեկամությունը մշտապես ամրապնդվում է, եթե այն արդյունավետ է, ազնիվ և ճիշտ»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Կարեն Կարապետյանին մաղթել հաջողություններ ՀՀ վարչապետի պաշտոնում: Նիկոլայ Ռիժկովն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ կապերի հետագա զարգացմամբ և ավելացրել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի խոսքով՝ Հայաստանն ունի տնտեսությունն առաջ մղելու լուրջ խնդիր և ընդգծել, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին՝ տարբեր հարցերի և խնդիրների լուծման գործում:
Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը՝ Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ օրերս կընդունվի որոշում, որով ՌԴ քաղաքացիներին կթույլատրվի Հայաստան այցելել ներքին անձնագրերով, ինչը կնպաստի նաև զբոսաշրջության խթանմանը: Այդ համատեքստում, կարևորվել է նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև նախապատրաստվող միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրի ստորագրումը:

%d5%a4%d6%86%d5%a31

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով