Վարչապետն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

By | 01.11.2016
Загрузка...

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Եվա Վրայիլային:
Վարչապետը կարևորել է հայ-հունական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և ՀՀ կառավարության անունից՝ երկկողմ կապերի խթանմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնել: Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է ակտիվ աշխատել հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժի իրացման ուղղությամբ:
Տիկին Վրայիլան նշել է, որ պատմականորեն երկու ժողովուրդներն ունեն ամուր բարիդրացիական կապեր, և Հունաստանը պատրաստակամ է՝ շարունակելու համատեղ ծրագրերն ու զարգացնելու համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է գործարար շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Հունաստանի դեսպանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսվում է հույն գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ մեր երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության ընթացքին և զարգացմանը:

noy-1

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...