Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարներին

By | 30.11.2016
Загрузка...

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների խորհրդի 21-րդ նիստին:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումները նպաստում են մաքսային ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը և ավելացրել, որ միայն համատեղ ջանքերով հնարավորություն կլինի հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանն ու բիզնեսի կայուն զարգացման համար պայմանների ապահովմանը:

Կարևորելով մաքսային ոլորտում փոխգործակցության զարգացումը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այն թույլ կտա ավելի օպերատիվ արձագանքել խնդիրներին, գտնել փոխընդունելի ու արդյունավետ որոշումներ:

Նշելով, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի վերջին նիստում համաձայնեցվել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի նախագիծը՝ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այն կդառնա ԵԱՏՄ իրավանորմատիվային դաշտի հիմնական փաստաթղթերից մեկը և կնպաստի միության տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանն ու կբարելավի արտաքին տնտեսական գործունեության պայմանները:
ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարները շնորհակալություն են հայտնել խորհրդի նիստը ՀՀ-ում անցկացնելու պատրաստակամության և այն բարձր մակարդակով նախապատրաստելու համար:

Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը նշել է, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունումը նոր թափ կհաղորդի ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, մաքսային ոլորտում արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը, առևտրաշրջանառության դյուրացմանը:

eatm-max712_am_4

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...