Սիրիայի արտգործնախարար.-«Հալեպի արևելյան հատվածի ինքնավարության մասին դե Միստուրայի նախագիծը մերժված է»

By | 20.11.2016
Загрузка...

Սիրիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Հալեպի արևելյան հատվածի ինքնավարության մասին Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի նախագիծը մերժված է:

«ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը Դամասկոսում դե Միստուրայի հետ հանդիպումից հետո, մամլո ասուլիսում Սիրիայի արտգործնախարար Վալիդ Ալ-Մոալեմն ասել է.«Դե Միստուրան ուշագրավ քայլ չի ձեռնարկել Սիրիայի խաղաղության բանակցությունների վերսկսման ուղղությամբ»:

Կարևորելով ՄԱԿ-ի դերը Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, Վալիդ Ալ-Մոալեմը հավաստիացրել է, որ Սիրիայի կառավարությունն ողջունում է օտար միջամտությունից հեռու ցանկացած նիստ, լինի այն Սիրիայում, թե Ժնևում:

Նա նշել է, որ  մինչ օրս Սիրիայի կառավարությունը Հալեպի արևելքից դուրս գալու երեք հնարավորություն է ընձեռել բնակիչներին:

«Հալեպի արևելքում 275 հազար սիրիացիներ պատանդ են վերցված ահաբեկչական խմբավորումների կողմից, և Սիրիայի կառավարության պարտականությունն է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը»,-ասել է Վալիդ Ալ-Մոալեմը:

Նշելով, որ Սիրիայի կառավարությունը ձգտում է երկրում տիրող քաղաքական ճգնաժամի կարգավորմանը, Ալ-Մոալեմն ասել է.-«Սիրիայի տարածքում հարձակում իրականացնելու մասին ոչ մի համաձայնությանուն չի կայացել Սիրիայի և Թուրքիայի միջև և ակնհայտ է, որ այդ երկիրը աջակցություն է ցուցաբերում Սիրիայում ակտիվ ահաբեկչական խմբավորումներին»:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումների մասին Սիրիայի արտգործնախարարն ասել է.-«Սիրիայի կառավարությունը հովանավորում է այդ երկրի ժողովրդի ընտրությունը։ Այս պահին հնարավոր չէ կարծիք հայտնել Դոնալդ Թրամփի կառավարության արտաքին քաղաքականության մասին»:

syr-agn-450

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...