Սիոնիստական ռեժիմը հարձակում է իրականացրել Սիրիայում

Իսրայելյան ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Ռիֆ-Դամասկոսում գտնվող Սիրիայի բանակի դիրքերը:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իսրայելյան ռազմական ինքնաթիռները չորեքշաբթի վաղ առավոտյան ռմբակոծել են Ռիֆ-Դամասկոս նահանգի «Ալ-Սաբուրա» տարածքում գտնվող Սիրիայի բանակի զինապահեստն ու զինասարքերը:

Սիոնիստական ռեժիմի ռմբարկուները նաև ռմբակոծել են Բեյրութ-Դամասկոս մայրուղին, որի հետևանքով հրդեհվել են մայրուղով երթևեկող մի քանի ավտոմեքենաներ:

Վերջին հինգ տարիների ընթացքում Սիրիայում ծագած ճգնաժամին զուգահեռ Սիոնիստական ռեժիմի բանակը Դամասկոսի կառավարության ընդդիմադիր ահաբեկիչների հովանավորությամբ թիրախ է դարձրել բախման տարածքներում ու հատկապես Գոլանում գտնվող սիրիական ուժերի դիրքերը:

sion-rejim-tt

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով