«Սերունդների երկխոսություն». միջոցառում` նվիրված Երվանդ Շահազիզի ծննդյան 160-ամյակին

By | 21.11.2016
Загрузка...

Նոյեմբերի 22-ին, ժամը 15:00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Աշտարակի Պ. Պռոշյանի տուն-թանգարանում տեղի կունենա ականավոր հայագետ, գրականագետ Երվանդ Շահազիզի ծննդյան 160-ամյակին նվիրված ցերեկույթ:

Միջոցառման շրջանակում կբացվի անվանի մտավորականի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցահանդես: Կներկայացվի նաև «Ե. Շահազիզի ավանդը հայագիտության մեջ» զեկույցը:
Գնահատելով Շահազիզի ավանդն ազգագրության մեջ և կարևորելով ազգային արժեքների պահպանումն ու փոխանցումը սերունդներին՝  միջոցառման ընթացքում կցուցադրվեն հայկական ազգային հագուստի մերօրյա նմուշներ, ինչպես նաև կներկայացվի «Հայկական մանրանկարչական զարդանախշերի կիրառությունը արդի հագուստում» թեմայով դասախոսություն: Ցերեկույթի ընթացքում ներկաները կունկնդրեն հայկական նվագարանների կատարումներ և պոեզիա` «Ձոն հայրենիքին» խորագրով:
Նշենք, որ ծնունդով աշտարակցի, հայագետ, գրականագետ Երվանդ Շահազիզի անվան հետ է կապվում Գրականության և արվեստի թանգարանի ստեղծումը: Ե. Շահազիզն անվանի բանաստեղծ Սմբատ Շահազիզի եղբոր որդին է:
Հարգելի գործընկերներ, նոյեմբերի 22-ին, ժամը 14:00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի բակից տրանսպորտային միջոցները կշարժվեն Աշտարակ` Պ. Պռոշյանի տուն-թանգարան:

trash16

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...