Ռուսաստանն ու Ադրբեջանը կընդլայնեն ռազմական համագործակցությունը. Շոյգու

By | 30.11.2016
Загрузка...

Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները կընդլայնեն համագործակցությունը, այդ թվում ադրբեջանցի զինվորականների՝ Ռուսաստանի ուսումնական հաստատություններում կրթության ոլորտներում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը, հաղորդում է TASS գործակալությունը։

«Մեր շփումները 2016թ. ընթացքում ընթացել են ծրագրվածի համաձայն, որոշ տեղերում մենք ծրագրին հավելումներ ենք արել, որոնք նախկինում չկային: Ես նկատի ունեմ մեր համատեղ աշխատանքը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Եվ այստեղ, իհարկե, հատուկ դեր է խաղում արագ փոխվող իրավիճակը, աշխարհում տիրող դրությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Շոյգուն:

Նա նշել է, որ երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցությունը իրականացվել է և կիրականացվի:

«Մենք ձեզ հետ պատրաստել ենք 2018թ. ծրագիրը: Մենք հետագայում էլ կխորացնենք այն, ինչը կոչվում է ռազմական համագործակցություն: դա վերաբերում է և՛ շտաբային բանակցություններին, և՛ գլխավոր հրամանատարների մակարդակով կապերին: Դա անկասկած, վերաբերում է կրթությանը: Մենք կընդլայնենք դա, ձեզ կառաջարկենք համագործակցության լրացուցիչ կետեր»,- ասել է Շոյգուն:

serega31

1in.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...