Ռուսաստանն անհիմն է համարել Բրիտանիայի ներքին անվտանգության կազմակերպության պետի հայտարարությունը

By | 02.11.2016
Загрузка...

Կրեմլի խոսնակը քննադատել է Բրիտանիայի ներքին անվտանգության կազմակերպություն MI5-ի պետ Էնդրյու Փարքերի անհիմն մեղադրանքները, որն աշխարհում Ռուսաստանի քաղաքականությունը բնութագրել էր հարձակողական:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրն ասելլ է. «Քանի դեռ այդ կապակցությամբ ապացույցներ չեն ներկայացվել, Ռուսաստանը նման հայտարարություններն անհիմն ու անիմաստ է համարելու»:

Փարքերը երկուշաբթի օրը «Գարդիան» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան իր պետական բոլոր կառույցներից ու հնարավորություններից օգտվելով, փորձում է առավելագույն հարձակողական մեթոդներով իրականացնել իր արտաքին քաղաքականությունը և այդ մեթոդները ներառում են քարոզչությունը, լրտեսությունը, խափանարարությունն ու կիբեր հարձակումները:

«Ռուսաստանն իր շահերի իրագործման և արտասահմանում դրանց պաշտպանության համար օգտվում է միջազգային իրավունքով նախատեսված բոլոր միջոցներից»,-հայտարարել է Պեսկովը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...